Իրանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս 21-ը վիրավորվել է
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում երկու ամենագնացների բախման հետևանքով չորս մարդ զոհվել է, ևս 21-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտարարել է Զահեդան քաղաքի բժշկական համալսարանի շտապօգնության տեխնիկական հագեցվածության և նախահիվանդանոցային գործողությունների պատասխանատու Հասան Շահբախշը։
«Սարավան-Կալպուրագան մայրուղու վրա Աֆղանստանի քաղաքացիներ տեղափոխող երկու ամենագնացների բախման հետևանքով չորս մարդ զոհվել է, ևս 21-ը՝ վիրավորվել»,- Շահբախշի խոսքերը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Պաշտոնյայի խոսքով՝ Toyota մակնիշի երկու ամենագնացների մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 08:50-ին: Տուժածները հոսպիտալացվել են։
Հետևեք մեզ՝ այստեղ



