Էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագները անփոփոխ են մնացել. ՀԾԿՀ նախագահ
POLITICSՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը վստահեցնում է, որ 2025 թվականի համար վաճառվող էլեկտրական էներգիայի և բնական գազի սակագները չեն բարձրացրել, մնացել են անփոփոխ։
Վերջինս նշել է, որ 2025 թվականի տարեվերջի դրությամբ շուկայի մրցակցային հատվածում գործել են 645 սպառողներ, այդ թվում՝ 45 որակավորված սպառողներ, ակտիվ գործունեություն իրականացնող 13 շուկայի մատակարարներ, 9 թրեյդերներ և 216 մրցակցային էլեկտրակայաններ։
Մեսրոպյանի պնդմամբ՝ ՀԷՑ-ը 2025-ի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով 145.536 բաժանորդների վճարել է ընդհանուր 285 միլիոն դրամ տույժ։
«Կարևոր եմ համարում նշել, որ ՏԿԵՆ-ի կողմից 2025 թվականին հանձնաժողով է ներկայացվել հաղորդում ՀԷՑ-ի կողմից թույլ տրված առերևույթ բազմաթիվ հնարավոր խախտումների մասին։ Հաղորդման հիման վրա ՀԷՑ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որի արդյունքում դադարեցվել է ընկերության էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողությունը։ 2025 թվականի ընթացքում հանձնաժողովը վարչական վարույթներ է հարուցել նաև հանրային ծառայությունների ոլորտի այլ կարգավորող անձանց նկատմամբ ևս, որոնց արդյունքում վերջիններիս նկատմամբ կիրառվել են ընդհանուր 51 միլիոն դրամ չափով տույժեր»,-ասել է նա։



