Ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպորտի կառավարման կենտրոնում ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է 110 ծանրորդ:
Մրցումային վերջին օրը՝ փետրվարի 15-ին, հայտնի են դարձել 94 կգ, 110 կգ և +110 կգ քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները:
Տղամարդկանց +110 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացել է Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 440 կգ արդյունքով, արծաթե մեդալակիր է դարձել Սիմոն Մարտիրոսյանը (405 կգ), լավագույն եռյակը եզրափակել է Աշոտ Մովսիսյանը (377 կգ), հաղորդում է ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունը:
110 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Գարիկ Կարապետյանը՝ երկամարտի 380 կգ արդյունքով, 94 կգ քաշայինների պայքարում լավագույնի կոչմանն արժանացել է Արա Աղանյանը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք:
Ավելի վաղ Հայաստանի չեմպիոններ էին դարձել 60 կգ` Գառնիկ Չոլաքյան (երկամարտ` 272 կգ), 65 կգ` Ժորա Գրիգորյան (երկամարտ` 254 կգ), 71 կգ` Գոռ Սահակյան (երկամարտ` 330 կգ), 79 կգ` Մարտին Պողոսյան (երկամարտ` 337 կգ), 88 կգ` Ռաֆիկ Հարությունյան (երկամարտ` 350 կգ):
Կանանց առաջնությունում հաղթող էին դարձել․ 48 կգ` Քրիստինե Բաբայան (Արարատ), 53 կգ` Իզաբելլա Յայլյան (Երևան), 58 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան (Գյումրի), 63 կգ` Նատալյա Սարգսյան (Գյումրի), 69 կգ` Մերի Միսակյան (Քասախ), 77 կգ` Աննա Ամրոյան (Գյումրի), 86 կգ` Էմմա Պողոսյան (Գյումրի), +86 կգ` Տաթև Հակոբյան (Երևան)։
Հետևեք մեզ՝ այստեղ



