Yerevan, 28.August.2026,
00
:
00
BREAKING


Կիվին եզակի հատկություններով պտուղ է

LIFE

Բժիշկները կիվին համարում են իսկական վիտամինային ռումբ, քանի որ այն իր մեջ պարունակում է մրգերի ու բանջարեղենների համար ռեկորդային քանակությամբ վիտամիններ ու հանքային նյութեր: Այս թավշյա փոքրիկ գնդիկը հարուստ է հատկապես վիտամին C-ով: Ուրիշ ոչ մի մրգի մեջ վիտամին C-ի նման քանակություն չկա: Եթե ամեն օր մեկական կիվի ուտեք, ձեր օրգանիզմը 100 տոկոսով ապահովված կլինի «վիտամինային առողջությամբ»: Ալերգիկներին եւ մինչեւ 2 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում կիվի օգտագործել` ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար:

Բույսը, որը մենք կիվի ենք անվանում, հայտնաբերվել է Չինաստանում ավելի քան 700 տարի առաջ, եւ նրա պտուղները երկար ժամանակ «Չինական հաղարջ» էին անվանում: Գիտականորեն այս բույսը «Չինական ակտինիդա» է կոչվում. այն Չինաստանի լեռներում աճող վայրի լիանա է: 1906 թվականին չինական ակտինիդան սկսեցին հաջողությամբ մշակել Նոր Զելանդիայում եւ մրգին «կիվի» անունը տվեցին, քանի որ այն շատ նման էր առանց թեւերի, գորշ, մազանման փետուրներով կիվի թռչունին: Արտաքուստ համեստ այս պտուղը հարուստ է նաեւ E, B2, B3, B6 վիտամիններով, բետա-կարոտինով, ֆոլաթթվով, հանքային տարրերով (կալիում, ֆոսֆոր, մագնիում) եւ ֆլավոնոիդներով, ինչպես նաեւ այն պարունակում է մրգաթթու եւ պեկտիններ: Չինական ավանդական բժշկության մեջ ակտինիդան սովորաբար օգտագործում են մարսողության լավացման, ռեւմատիկ հիվանդությունների, երիկամներում քարերի ձեւավորման, վաղաժամ մազաթափության կանխարգելման համար: Պտուղների բաղադրության մեջ կա ակտինիդին բուսական ֆերմենտը, որը լավացնում է սպիտակուցների յուրացումը: Կիվիի պտուղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կանխարգելում են օրգանիզմում նիտրոզամինների ձեւավորումը, ունեն հակաուռուցքային, հակաօքսիդանտային ազդեցություն, լավացնում են ֆիզիկական աշխատունակությունը: Նորվեգացի գիտնականները կիվիի մեջ եզակի նյութ են հայտնաբերել, որին դեռ անուն չեն տվել. այն այրում է զարկերակային ճարպային պաշարիչները: Որպես հետեւանք՝ նվազում է թրոմբների առաջացման վտանգը:

Օրվա մեջ` 2-3 կիվի, եւ մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի: Այն ժամանակահատվածում, գիտնականների գնահատմամբ, մոտավորապես 15 տոկոսով նվազում է արյան մեջ վտանգավոր ճարպաթթուների պարունակությունը: Ինչպես ենթադրում են բժիշկ-սրտաբանները` կիվիի պտուղները կարող են ասպիրինի այլընտրանքային օգտակար տարբերակը դառնալ: Նոր Զելանդիայում արդեն սկսել են կիվիից ծամվող հաբեր եւ պատիճներ պատրաստել: Կարծիք կա, որ եթե կիվին հասած է, ավելի համեղ է: Այն կարելի է դնել թղթի տոպրակի մեջ խնձորի, բանանի կամ տանձի հետ. այդպես ավելի արագ է հասունանում: Մրգի հասած լինելը օգտակար նյութերի քանակի եւ որակի վրա չի ազդում: Կիվին հիանալի մաքրում է մաշկը եւ միեւնույն ժամանակ այն հագեցնում է կարեւոր վիտամիններով: Կիվիից շատ սնուցող դիմակներ են պատրաստում: Օրինակ` մրսածության հետեւանքով առաջացած վիրուսային հիվանդությունների դեպքում կամ գրիպի համաճարակների ժամանակ շատ լավ օգնում է կիվիի եւ լորենու մեղրի խառնուրդը: Դրա համար անհրաժեշտ է կիվին պատառաքաղով տրորել ու ավելացնել 1 թեյի գդալի չափով լորենու մեղր եւ ուտել երեկոյան` քնելուց առաջ: Այրվածքների կամ ցրտահարված մաշկի դեպքում կարելի է կիվին տրորել, ավելացնել 1 թեյի գդալ զեյթունի ձեթ եւ քսել մաշկի վնասված հատվածին: Վերքն արագ կապաքինվի: Շատ օգտակար կոկտեյլ է ստացվում գազարով, կիվիով ու մածունով: Հարիչով մանրացնել 3 գազարը, 1 կիվին, ապա ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու 1 բաժակ մածուն: Այս վիտամինային կոկտեյլը հատկապես շատ լավ օգնում է օրգանիզմին՝ վերականգնվելու վիրուսային հիվանդություններից հետո: Եթե աչքերի շուրջը նկատում եք այտուցներ, կօգնի կիվիի բարակ շերտերով կոմպրեսները. պարզապես պետք է բարակ շերտերով կտրատել այն ու դնել աչքերի վրա, իհարկե, փակ վիճակում եւ թողնել 15-20 րոպե: Այնուհետեւ անհրաժեշտ է աչքերը լվանալ սառը ջրով ու կոպերին սնուցող քսուք քսել: Կիվիի յուղը շատ լավ մաշկի խնամքի միջոց է հանդիսանում` անկախ մաշկի տեսակից: Իհարկե, խորհուրդ չի տրվում այն օգտագործել ինքն իրենով, այն պետք է պարզապես դիմակների մեջ հավելումների տեսքով օգտագործել: Մաշկը սնուցող դիմակ է բանանով ու կիվիով դիմակը: Կես բանանը տրորել 1 միջին չափի կիվիի հետ, ավելացնել 2 ճաշի գդալ բնական յոգուրտ: Դիմակը քսել դեմքին ու 15 րոպե հետո լվանալ գոլ ջրով:

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME