Ռուսաստանը ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների ներկրումը կհաշվարկի միասնական սակագնով
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում նախատեսում են լրամշակել ԵԱՏՄ երկրների միջոցով Ռուսաստան մտնող ավտոմեքենաներին վերաբերող ուտիլիզացիոն վճարի հաշվարկման կանոնները, գրում է «Автовзгляд»-ը։
Նորամուծություններն ուղղված են ավտոմեքենաների մաքսային արժեքի նվազեցման և նմանատիպ այլ մեքենայությունների դեմ պայքարին։
Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները նպատակ չունեն բարձրացնել գործակիցները կամ ավելացնել ուտիլիզացիոն վճարի գումարը։
Պորտալը պնդում է, որ ԵԱՏՄ տարածքից Ռուսաստան ներկրվող օտարերկրյա մեքենաների ձևակերպման ժամանակ արձանագրվել են մաքսային արժեքի զգալի նվազեցման դեպքեր։ Բացի այդ, կիրառվել են վճարվելիք գումարները նվազեցնելու տարբեր սխեմաներ։ Օրինակ՝ մաքսային հայտարարագրի փոխարեն մարդատար մեքենաներն անցել են կարգադրագրով։
Ըստ գերատեսչության ներկայացուցիչների, առաջարկվող մոտեցումը չի անդրադառնա այն ներմուծողների վրա, որոնք համապատասխան փաստաթղթերում նախապես նշել են մեքենայի իրական մաքսային արժեքը։
Նմանատիպ որոշում արդեն կիրառվել է այն ավտոմեքենաների նկատմամբ, որոնք ԵԱՏՄ են ներկրել իրավաբանական անձինք։ Այժմ որոշվել է այդ փորձը տարածել նաև ֆիզիկական անձանց՝ սովորական քաղաքացիների վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ



