Ինդոնեզիան պատրաստ է Գազայի հատվածում մինչև 8000 զինծառայող տեղակայել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինդոնեզիայի զինված ուժերը կիրակի հայտարարել են, որ, ըստ կանխատեսումների, մինչև հունիսի վերջ շուրջ 8000 զինծառայող պատրաստ կլինի Գազայում հումանիտար և խաղաղապահ առաքելության շրջանակում հնարավոր տեղակայման համար։ Սա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հետպատերազմյան վերականգնման պլանի առանցքային տարրի կատարման առաջին հստակ հանձնառությունն է, հայտնում է Associated Press-ը։
Ինդոնեզիայի ազգային զինված ուժերն ավարտել են զորքերի առաջարկվող կառուցվածքի և Գազա տեղափոխման ժամկետների մշակումը, թեև կառավարությունը դեռ չի որոշել, թե երբ է իրականացվելու տեղակայումը. ասել է բանակի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Դոնի Պրամոնոն։
Ըստ Պրամոնոյի, զինվորականները պատրաստել են 8000 հոգանոց համահավաք բրիգադ՝ հիմնվելով փետրվարի 12-ին կայացած առաքելության խորհրդակցության ժամանակ ընդունված որոշումների վրա։
Ըստ ժամանակացույցի, փետրվարի ընթացքում զինծառայողները կանցնեն բժշկական զննում և փաստաթղթային ձևակերպումներ, որից հետո ամսվա վերջին կստուգվի ուժերի պատրաստվածությունը։ Նա նաև հայտնել է, որ մինչև ապրիլ, ըստ կանխատեսումների, շուրջ 1000 զինվորական պատրաստ կլինի որպես առաջապահ խումբ տեղակայվելու համար, իսկ մնացածը՝ մինչև հունիս։
Հետևեք մեզ՝ այստեղ



