Չելյաբինսկի եկեղեցում տղամարդը դանակով հարձակվել է ծխականների վրա
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չելյաբինսկի եկեղեցիներից մեկում 24-ամյա տեղացի բնակիչը դանակով հարձակվել է երկու ծխական կանանց վրա։ Ոստիկանությունը նրան ձերբակալել է, սպանության փորձի փաստով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 15-ի առավոտյան քաղաքային 1-ին հիվանդանոցի տարածքում գտնվող Աստվածամոր «Անսպասելի ուրախություն» պատկերի եկեղեցում։ Ըստ Իրինա Վոլկի, հարձակումը տեղի է ունեցել եկեղեցու այցելուների միջև վեճից կարճ ժամանակ անց։ Տուժածներին հոսպիտալացրել են։
Պարզվել է, որ չելյաբինսկցին հաշվառված է մասնագիտացված բժշկական հաստատությունում։ Քննչական մարմինները պարզում են պատահարի բոլոր հանգամանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



