Հայ և ադրբեջանցի փորձագետներն ամփոփել են «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության արդյունքները
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության երրորդ համաժողովն էականորեն ավելի մեծ էր, քան նախորդ երկուսը, որին մասնակցել են ոչ միայն նախաձեռնության անդամները, այլև Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, փորձագիտական և լրագրողական համայնքների ներկայացուցիչներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության երրորդ համաժողովին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող, «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը։«Մեծ ուրախություն է այսօր բացման խոսք ասել «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության երրորդ համաժողովին նվիրված մամուլի ասուլիսում։ Երրորդ համաժողովն էականորեն ավելի մեծ էր, քան նախորդ երկուսը։ Այստեղ բացի նախաձեռնության բուն անդամներից, մասնակցել են նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի, լրագրողական համայնքի մի խումբ մասնակիցներ»,- ասաց Քոչինյանը։«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին և կազմակերպիչներին՝ բարձր մակարդակի կազմակերպման համար։Նրա խոսքով՝ սա արդեն երրորդ դեմ առ դեմ հանդիպումն է նախաձեռնության շրջանակում, և այն նշանակալի էր նաև նրանով, որ ադրբեջանական պատվիրակությունը սահմանը հատել է ոտքով՝ անցնելով միջպետական սահմանը հատելու բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։«Մենք որոշել ենք այս անգամ ավելի շատ ներկայացուցիչներ հրավիրել քաղաքացիական հասարակությունից։ Մեր գործողությունը համընթաց երկու ուղղություններով է ընթանում։
Նախ՝ աշխատանք հասարակությունների հետ՝ ադրբեջանական խումբն աշխատում է ադրբեջանական հասարակության հետ, հայկական խումբը՝ Հայաստանում։ Երկրորդ ուղղությունը համատեղ նախագծերի իրականացումն է։ Մենք որոշակի գաղափարներ ունենք ապագայի համար։ Անկեղծ երկխոսություն հաստատեցինք, որի համար ստեղծվել է համապատասխան միջավայր և մթնոլորտ»,- նշեց Մամեդովը։
Հետևեք մեզ՝ այստեղ



