Գյումրու հիվանդանոց է տեղափոխվել 10-ամյա աղջնակի մարմին, ով տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք է տեղափոխվել երեխայի մարմին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ ստացված տեղեկատվությունը հավաստի է և ժամը 17:30-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոն ծնողների կողմից տեղափոխվել է Շիրակի մարզի բնակիչ 10-ամյա աղջկա դին։
Դեպքի մասին ոստիկանության Կումայրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից հիվանդանոց է ժամանել քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան սովորում էր Շիրակի մարզի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում և տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
3
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
4
Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)
5
Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBank



