ԱՄՆ-ը ստուգում է՝ արդյոք Ռուսաստանը լրջորեն է տրամադրված ավարտել ուկրաինական հակամարտությունը
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը փորձում է պարզել, թե որքան լուրջ են Ռուսաստանի մտադրությունները Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում։ Այդ մասին նա ասել է Մյունխենի անվտանգության համաժողովում՝ ընդգծելով, որ Մոսկվայի հայտարարությունները դեռ պետք է ստուգվեն գործնական քայլերով։
Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է գտնել հակամարտության կարգավորման այնպիսի պայմաններ, որոնք ընդունելի կլինեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի համար։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հայտարարում է, թե պատրաստ է շարժվել խաղաղության ուղղությամբ, սակայն ԱՄՆ-ը շարունակելու է գնահատել այդ հայտարարությունների իրական հիմքերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 17-18-ին Ժնևում նախատեսվում է բանակցությունների հերթական փուլը՝ երեքակողմ ձևաչափով ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Ռուսական պատվիրակությունը կղեկավարի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը այս պաշտոնում կփոխարինի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության ղեկավար, ծովակալ Իգոր Կոստյուկովին։ Փոփոխությունը կապվում է քննարկվող թեմաների բնույթի փոփոխության հետ։



