Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 17-18-ին Ժնեւում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնեւում։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նույնպես տեղի կունենա ռուս-ամերիկա-ուկրաինական եռակողմ ձեւաչափով՝ փետրվարի 17-18-ը Ժնեւում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Politico-ն՝ հղում կատարելով աղբյուրներին, ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ առաջիկա բանակցություններում, հավանաբար, որոշակի առաջընթաց կգրանցվի։
Politico-ն նաեւ հայտնել է, որ Միացյալ Նահանգները հասկացրել է Ուկրաինային, որ չի համաձայնի անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի, մինչեւ Կիեւն ու Մոսկվան չհասնեն հակամարտության դադարեցման համաձայնության։ Սակայն պարբերականիաղբյուրները պնդում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի փորձում անվտանգության երաշխիքներն օգտագործել որպես լծակ Կիեւի դեմ։
Ուկրաինայի շուրջ բանակցությունների նախորդ՝ երկրորդ փուլը տեղի է ունեցել Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը։ Ռուսական պատվիրակությունն այդ ժամանակ գլխավորել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։
Հետևեք մեզ՝ այստեղ



