Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն տասնյակում
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիական հայտնի PopFoot վիճակագրական հարթակը ներկայացրել է 2009 թվականից ի վեր Գերմանիայի Բունդեսլիգայում հանդես եկած այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ունեն «Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ» (Man of the Match) մրցանակը նվաճելու ամենաբարձր տոկոսային ցուցանիշը՝ անցկացրած խաղերի հարաբերակցությամբ, գրում է armsport.am-ը։
Լավագույն տասնյակում է հայտնվել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, այժմ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Դորտմունդի «Բորուսիայում» ցուցադրած փայլուն խաղի շնորհիվ հայ կիսապաշտպանը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Գերմանիայում անցկացրած 90 խաղում Մխիթարյանը 17 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, ինչը կազմում է ընդհանուր հանդիպումների 18,9 տոկոսը։
Ցուցակը գլխավորում է ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին,նրան հաջորդում են «Բավարիայի» առաջատար ֆուտբոլիստներ Հարի Քեյնը և Մայքլ Օլիսեն։
Հետևեք մեզ՝ այստեղ



