Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում։ Փաշինյանը և Վենսը ստորագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» հայտարարությունը։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը յուրօրինակ ձևակերպում է տալիս այս գործարքին՝ Փաշինյանի նախընտրական լուսանկարը Վենսի հետ Հայաստանի համար կարժենա 9 միլիարդ դոլար։ «Այն պահից ի վեր, ինչ Դոնալդ Թրամփը կրկին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ է դարձել, տեսնում ենք, որ ամերիկացիները մեծապես առաջնորդվում են փոխշահավետ գործարքների տրամաբանությամբ։ Այդ փոխշահավետ գործարքների տրամաբանության մեջ, օրինակ՝ եղել է պայմանավորվածություն, որ մի քանի 100 ամերիկյան «բոյինգ» Մերձավոր Արևելք է վաճառվելու, ամերիկացիները փորձում են Հնդկաստանում փոխարինել ռուսական էներգակիրներին և այլն։ Այսինքն, իրենց քաղաքականության կարևորագույն տարրը տնտեսական շահույթը, օգուտն է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Ջեյ Դի Վենսը գալիս է Հայաստան և հայտարարություն անում, որի հետ կապված կա տարակարծություն՝ լինի դա թարգմանչի սխալ թե իրականության միտումնավոր խեղաթյուրում, արդեն ապագան ցույց կտա, բայց, վստահաբար, շատ առիթներ ենք ունենալու ուսումնասիրել այն ամենը, ինչը Հայաստանում այս տարիներին տեղի է ունեցել, դրանցից մեկն էլ լինելու է այս իրադարձությունը։ Հաջորդը՝ տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը «NVIDIA» ընկերության ներկայացուցիչներից մեկի հետ է հանդիպել, որոնք Հայաստանում ևս խոշոր ներդրում պետք է կատարեն, պետք է դատակենտրոն կառուցեն։ Դատակենտրոնն էներգագեներացիաներ է պահանջում, դրանք կարող է ապահովել հենց փոքր, մոդուլային ատոմակայանը։ Վերջնարդյունքում այդ հոսանքից կարող ենք ընդհանրապես չօգտվել։ Այս տրամաբանությունից ելնելով էլ փորձենք հասկանալ, թե ինչի համար է պետք Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի էներգահամակարգերի միավորումը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը։

Հիշեցնում է՝ ամերիկացիներն այս նույն տրամաբանությամբ բանակցում են ռուսական կողմի հետ։ «12 տրիլիոն դոլարի բանակցային փաթեթ ունեն։ Բայց իրենք մի կողմից՝ բանակցում են, մյուս կողմից՝ ռուսական կողմի վրա ճնշում են գործադրում, Ռուսաստանին փորձում են զրկել հնդկական շուկայից, Վենեսուելայում համապատասխան գործողություններ արեցին, հիմա փորձում են Իրանին «արանքից հանել», Հայաստանն են փորձում դարձնել իրենց խաղաքարտերից, հաղթաթղթերից մեկը։ Մենք ուղղակի խաղաքարտ ենք ամերիկացիների խաղաքարտերի թղթապանակում։ Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ մենք 9 միլիարդ ենք վճարում ամերիկացիների թղթապանակում հակառուսական քարտերից մեկը լինելու համար։ Այցի երկրորդ իրական նպատակն էր, որ ԱՄՆ-ն ուզում է հասկանալ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Իրանի դեմ պոտենցիալ հարձակման ժամանակ ինչպե՞ս են իրենց դրսևորելու»,-նկատում է քաղաքագետը։ Այստեղ նաև ընդգծում ենք, որ Վենսի և Փաշինյանի պաշտոնական հայտարարություններից հետո պատահական չէին երկու ղեկավարներին ուղղված լրագրողների հարցադրումները, որոնք վերաբերում էին հենց Իրանին։ Մաթևոսյանն էլ շեշտում է հատկապես ամերիկացի լրագրողների հարցերի ուղղվածությունը։

Նաև Հայաստանի ներքին գործերին միջամտության մասին է ակնարկում քաղաքագետը։ Շեշտում է՝ մոտ ապագայում կարող ենք դառնալ դրա ականատեսը։ «Եթե, օրինակ՝ 2021 թվականի տրամաբանությամբ սոցիալական ցանցերում սկսեն արգելափակել ընդդիմադիր լրատվամիջոցների էջերը, դա կնշանակի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն իսկապես աջակցում են Նիկոլ Փաշինյանին, բայց եթե դա տեղի չունենա, կհասկանանք հետևյալը՝ անկախ նույնիսկ Հայաստանում ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի արված հայտարարության, ամերիկացիներն այստեղ լրիվ այլ հարցերի համար են եկել, իսկ այդ պայմանագրերը, որոնք այստեղ ստորագրվել են, իրենց համար ավելի շատ ընկալվում են որպես պայմանագիր Հայաստանի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ։ Բայց մոտ ապագան ցույց կտա, թե ինչ են անելու ամերիկացիները։ Եթե պայմանականորեն երկուշաբթի օրն, այսպես կոչված՝ «TRIPP»-ի շրջանակներում ինչ-որ շինարարական աշխատանքներ սկսեն, դա աջակցություն կլինի, եթե լրատվամիջոցները սկսեն արգելափակել, դա ևս աջակցություն կլինի։ Այսինքն՝ մոտ ապագայում կտեսնենք, թե խոսքից զատ ինչ է կատարվում»։

Մեծ հաշվով ի՞նչ տվեց այս այցը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ «Լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածին, թե՝ ժողովո՛ւրդ ջան, 9 միլիարդը կգա, դուք Հայաստանում 3 միլիոն եք, ամեն մեկդ 3000 դոլար փող կստանաք։ Մեդիա մանիպուլ յացիայի հնարավորությունն իրենք ստացել են։ Այլ հարց է, թե ես, դուք, այլ գործիչներ՝ և՛ տեղեկատվական, և՛ քաղաքական, և՛ վերլուծական դաշտում, ինչպես իրենց կդրսևորեն, թույլ կտա՞ն արդյոք Հայաստանի Հանրապետության իշխանությանը հերթական անգամ ստել սեփական քաղաքացիներին, թե՞ կլինի հնարավորություն ճշմարտությունը ներկայացնել և տեղ հասցնել»,-ասում է քաղաքագետը։

Իսկ ԱՄՆ-ն այս այցով հասա՞վ իր առջև դրված նպատակներին։ «ԱՄՆ-ն հասել է իր նպատակին դեռևս հունվարին, երբ Իրանում ճգնաժամի պայմաններում Արարատ Միրզոյանը հայտնվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և «TRIPP»-ի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Մենք ցույց տվեցինք, որ հակաիրանական ճամբարում ենք։ Այս այցից և հայտարարություններից հետո մենք դա վերահաստատեցինք։ Եվ երկրորդ՝ նաև հաստատեցինք, որ հակառուսական ուղեգծից ևս չենք շեղվելու, և Հայաստանը կարող է Ամերիկայի համար դառնալ նաև խաղաքարտ՝ Ռուսաստանի հետ բանակցություններում։ Այ, սա տվեց Ամերիկային Վենսի այցը Հայաստան»։

Իսկ թե ինչպես կարձագանքեն այս այցին և հայտարարություններին Ռուսաստանը և Իրանը, Մաթևոսյանն անկեղծանում է՝ այդ հարցի պատասխանը չունի։ «Չգիտեմ, թե Իրանը, Ռուսաստանն ինչպես կարձագանքեն: Այլ բան է, որ գիտեմ հետևյալը. Հայաստանը տնտեսական, էներգետիկ, անվտանգային առումով շաղկապված է Ռուսաստանի Դաշնության հետ, և այն ունի ազդելու այնպիսի լծակներ, որոնք կանդրադառնան և՛ իշխանության, և՛ սովորական քաղաքացիների կյանքի վրա։ Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը մի օր որոշի, որ փակում է իր օդային սահմանը, չգիտեմ՝ Հնդկաստանից զենքն ինչպե՞ս են այս մարդիկ բերելու Հայաստան։ Ի դեպ, ռուսական զենքը, ուղղակի զենքերից շատերը հնդկական լիցենզիայով են։ Օվերչուկն է այս հարցին, ի դեպ, պատասխանել՝ հայերն ուզո՞ւմ են միանալ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ տրամադրված Եվրամիությանը։ Այն հիմա ֆինանսավորում է պատերազմ Ուկրաինայի դեմ, ռուսներն էլ այնտեղ պատերազմում են։ Թող քաղաքացիներն իրենք հետևություն անեն»։

Մինչդեռ պաշտոնական Երևանը չկարողացավ անգամ մեր պետության համար չեղարկել Թրամփի՝ Իրանի հետ առևտուր անող երկրների համար սահմանված 25 տոկոսանոց մաքսատուրքը: «Նորանկախ պատմությունն այդ հարցի պատասխանը տվել է։ Ունեցել ենք նախագահ, ով Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների, Հայաստանի վրա ճնշումների պայմաններում կարողացել է հասնել Հայաստան-Իրան գազատարի կառուցմանը։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Չկայի՞ն ճնշումներ։ Իհարկե՝ կային, պատժամիջոցներ չկայի՞ն, իհարկե՝ կային, Հայաստանից պահանջո՞ւմ էին չավելացնել իր ինտեգրման աստիճանը իրանական տնտեսության մեջ, իհարկե՝ պահանջում էին, բայց գոյություն ունեն դիվանագիտություն, բանակցելու արվեստ, պատասխանատու քաղաքական գործիչներ։ Նույնիսկ պատժամիջոցների պայմաններում հնարավոր է կառուցել գազատար, իսկ այստեղ մարդիկ պարզապես ներդրում են անում ամերիկյան տնտեսության մեջ։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանը դաշնակիցներ են, սրան անդրադարձ եղավ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԳ նախարարություն կատարած այցի ժամանակ, մենք մեր հնարավորություններով անհամեմատ ենք, ի վերջո, ճիշտը Հայաստանի՞ ներդրումն է ամերիկյան տնտեսության մեջ, թե՞ Ամերիկայի ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ, եթե մեղսունակության կանխավարկածով ենք շարժվում»,- եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank