Թեհրանը ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հաշվի կառնեն իր դիրքորոշումը
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թեհրանը ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հաշվի կառնեն իր դիրքորոշումը որոշումներ կայացնելիս։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ պատասխանելով ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջան այցի վերաբերյալ հարցին։
Բաղային նշել է, որ Իրանի դիրքորոշումը ժամանակին փոխանցվում է Հայաստանին և Ադրբեջանին՝ անկախ նրանից, թե ով և երբ է այցելում այդ երկրներ։
Իրանցի դիվանագետի խոսքով՝ Թեհրանը աջակցում է հարևան երկրների միջև տրանսպորտային կապերի զարգացմանը, սակայն անընդունելի է համարում տարածաշրջանի սահմաններին սպառնացող ցանկացած նախաձեռնություն։ Նման նախաձեռնությունները չեն նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը, նշել է Բաղային։
«Երկու հարևան պետություններն էլ տեղյակ են Իրանի մոտեցումներին և մտահոգություններին այս հարցերի վերաբերյալ։ Մենք ակնկալում ենք, որ այս նկատառումները պատշաճ կերպով հաշվի կառնվեն ցանկացած որոշում կայացնելիս», - ասել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



