Օրվա բաղադրատոմսը. Փքաբլիթներ «Berliner»
LIFEBlog.1in.am-ը գրում է.
Բաղադրիչներ
ալյուր – 680 գր
խմորիչ – 18 գր
կաթ – 320 մլ (տաք)
կարագ – 100 գր (հալեցրած)
ձու – 2 հատ+ 2 հատ (դեղնուց)
աղ – 1/2 թ/գդ
շաքարավազ – 100գր
կիտրոն – 1/2 թ/գդ (կեղև)
վանիլին – 1/2 թ/գդ
ջեմ ազնվամորու – 500 գր
Պատրաստման եղանակ
- Խմորիչը տաք կաթի մեջ ենք լցնում, որ լուծվի (եթե խմորիչը արագ ազդող է, անմիջապես լցնում ենք ալյուրի մեջ)։ Ավելացնում ենք հալեցրած կարագը, շաքարավազը, ձվերը, դեղնուցները, աղը, կիտրոնի կեղևը և վանիլինը։ Մի քիչ հարում ենք, մինչև քիչ թե շատ համասեռ զանգված ստանանք։ Ավելացնում ենք ալյուրը և խմոր հունցում։ Ավելի լավ է ալյուրը մաս առ մաս ավելացնենք (որպեսզի ալյուրի քանակությունը ճիշտ որոշենք)։ Խմորը գնդում ենք, սննդային թաղանթով ծածկում և մոտ 1 ժամով դնում տաք տեղ, որպեսզի խմորը հասնի։ Այդ ընթացքում խմորը 2 անգամ չափերով կավելանա։

- Խմորը տրորում ենք և 24 մասի բաժանում։ Բոլոր գնդերը շարում ենք ալյուրով պատված սեղանի վրա և թեթևակի ձեռքով սեղմում։

- Թողնում ենք 40-60 րոպե, որպեսզի խմորը հասնի։ Այդ ընթացքում խմորը կրկին 2 անգամ չափերով կավելանա։
Արդեն հասած խմորը տապակում ենք տաքացրած բուսայուղի մեջ. սկզբից` կափարիչի տակ մոտ 1,5 րոպե մինչև ոսկեգույն կեղև կապի, այնուհետև 1 րոպե էլ շրջում ենք (առանց կափարիչի) հաջորդ երեսից տապակում ։
Փքաբլիթները սառեցնում ենք։ Բարակ դանակով յուրաքանչյուր փքաբլիթի կողքից անց ենք բացում։ Ջեմը խոհարարական պարկի մեջ ենք լցնում, այնուհետև սկսում փքաբլիթները լցոնել։ Ապա վրան շաքարի փոշի ենք շաղ տալիս և մատուցում:
Բարի ախորժակ։
Այս բաղադրատոմսով հաջող փքաբլիթներ ստանալու 2 կարևոր պայման կա. պետք է խմորը հասնի, իսկ տապակելու համար ձեթը բավականաչափ լինի։ Նշված բաղադրիչներով 24 հատ փքաբլիթ է ստացվում
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



