Արտակարգ դեպք՝ Երևանում․ «հեմառոգիկ շոկ և դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքին վտանգ է սպառնում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հրաչյա Ներսիսյան փողոցից շտապօգնության բժիշկները «հեմոռագիկ շոկ և դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Երևանի քրեական ոստիկանները, որտեղ պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 41-ամյա Աշուղ Ղ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տուժողին տեղափոխել են «Երևան» բժշկական կենտրոնից, և նրա կյանքին վտանգ է սպառնում։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ



