Հարբած ծեծկռտուք. Իրար հարվածել են բռունցքներով, ծաղկամանով ու շշով
SOCIETYՓետրվարի 11-ին, ժամը 2.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխի սալջարդ վերք, քերծվածքներ, հարբած վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 49-ամյա Արթուր Ժ.-ն եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փետրվարի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, 41-ամյա Գեւորգ Թ.-ի տանը, վիճաբանության ժամանակ, վերջինս ձեռքերով եւ ծաղկամանով հարվածել է Արթուր Ժ.-ի դեմքին եւ գլխին` պատճառելով վնասվածքներ:
Գեւորգ Թ.-ն հաղորդում է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ Արթուր Ժ.-ն ծաղկամանով եւ ապակյա շշով հարվածել է իր դեմքին եւ գլխին` պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



