Գորիս-Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին բուք է. Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը անցանելի է կցորդով բեռնատարների համար անվաշղթաների կիրառման դեպքում։
Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Գորիս-Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին բուք է:
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



