Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից, 2010թ․ օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, 41-ամյա ամերիկացի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնն ընկել է մեկնարկից 13 վայրկյան անց եւ ուղղաթիռով հոսպիտալացվել է, հաղորդում է BBC-ն։
Նա մասնակցում էր լեռնադահուկային սպորտի արագընթաց վայրէջքի օլիմպիական մրցումներին։ Ընկնելուց հետո Լինդսի Վոնը չի կարողացել ինքնուրույն քայլել։
Լինդսի Վոնը 2019 թվականին ծանր վնասվածքից հետո հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։
2024-ին Լինդսի Վոնը ծնկահոդի փոխարինման հաջող վիրահատություն էր տարել եւ վերադարձել պրոֆեսիոնալ սպորտ։ Անցած ամիս Լինդսի Վոնը ծնկի խաչաձեւ կապանի պատռվածք էր ստացել, բայց չէր հրաժարվել օլիմպիական մեկնարկից 2026թ․ Միլանի եւ Կորտինայի Խաղերում։
Հետևեք մեզ՝ այստեղ



