Հայաստանը ռուսաստանցիների միջազգային գործուղումների ամենապահանջված ուղղությունների թվում է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանը 2025 թվականին պահպանել է ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչների համար ամենապահանջված արտասահմանյան ուղղության կարգավիճակը, եզրակացրել են գործուղումների կազմակերպմամբ զբաղվող «Աերոկլուբ» ընկերության փորձագետները։
ԿԺՀ-ին բաժին է ընկել գործնական ուղևորների բոլոր թռիչքների 18 %-ը (2024 թ․-ին՝ 16 %)՝ պահպանելով նախորդ տարվա ծավալները, հայտնում է Интерфакс-ը։
Երկրորդ ամենապահանջված ուղղությունը դարձել է Ղազախստանը, որը միաժամանակ ցուցադրել է ծավալների 16 %-անոց նվազում՝ տարվա կտրվածքով։
Երրորդ տեղը պահպանել է Թուրքիան, սակայն պահանջարկը կրճատվել է 21 %-ով, իսկ բաժինը նվազել է մինչև 6 % (2024 թ․-ի 7 %-ի փոխարեն)։
Ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների առաջատար տասնյակում ներառվել են նաև Ուզբեկստանը (+20 %, բաժինը՝ 5 %), Բելառուսը (-1 %, բաժինը՝ 5 %), ԱՄԷ-ն (-31 %, բաժինը՝ 3 %), Հայաստանը (-21 %, բաժինը՝ 2 %), Սերբիան (-59 %, բաժինը՝ 2 %), Վրաստանը (+3 %, բաժինը՝ 2 %), Հնդկաստանը (-14 %, բաժինը՝ 1 %)։
Հետևեք մեզ՝ այստեղ



