11 ֆուտբոլիստ արդեն երաշխավորել է իր տեղը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների ցանկը՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համար
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ 11 ֆուտբոլիստ արդեն իսկ երաշխավորել է իր տեղը թիմի վերջնական հայտացուցակում՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համար։
ESPN-ի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետի վստահությանն արժանացած և «Մունդիալ-2026»-ի ուղեգիր ապահոված խաղացողների ցանկը հետևյալն է.
- Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ»)
- Մարկինյոս (ՊՍԺ)
- Գաբրիել Մագալյաեշ («Արսենալ»)
- Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ»)
- Բրունո Գիմարայեշ («Նյուքասլ»)
- Վինիսիուս Ժունիոր («Ռեալ» Մադրիդ)
- Էստևաո («Չելսի»)
- Ռաֆինյա («Բարսելոնա»)
- Ռոդրիգո («Ռեալ» Մադրիդ)
- Գաբրիել Մարտինելի («Արսենալ»)
- Մատեուս Կունյա («Մանչեսթեր Յունայթեդ»)
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ Հյուսիսային Ամերիկայում։ Մրցաշարի հանդիպումները կհյուրընկալեն երեք երկիր՝ ԱՄՆ-ն, Կանադան և Մեքսիկան։
Աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինայի հավաքականն է, որը նախորդ մրցաշարի եզրափակիչում առավելության էր հասել Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
3
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



