Հղիության արհեստական ընդհատման գործող կարգավորումների փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ն հերքում է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի առողջապահության նախարարությունը հերքել է թուրք լրագրող Օքայ Դեփրեմի հոդվածը «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ նաև Հայաստանի օրակարգում է» վերնագրով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։
««Cgtnturk.com» լրատվական կայքում, իսկ այնուհետև «OdaTV» կայքում հրապարակվել է Օքայ Դեփրեմի հերթական հոդվածը ` «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ նաև Հայաստանի օրակարգում է» վերնագրով, որը պարունակում է ակնհայտորեն ստահոդ, չհիմնավորված և մոլորեցնող պնդումներ։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Անձի վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումների փոփոխություն կամ արգելքի նախաձեռնություն չի նախատեսվում։ Օրենսդրական ցանկացած նախաձեռնություն դրվում է հանրային քննարկման և օրենքի ցանակացած նախատեսվող փոփոխությանն ընդառաջ իրականացվում է իրազեկում։
Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ Օքայ Դեփրեմը նախկինում ևս բազմիցս հրապարակել է Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների վերաբերյալ չհիմնավորված և մանիպուլյատիվ նյութեր, որոնք չեն հաստատվել պաշտոնական աղբյուրներով։
Նման հրապարակումները տեղավորվում են տեղեկատվական մանիպուլյացիաների և հիբրիդային ազդեցության գործիքակազմի տրամաբանության մեջ։
Կոչ ենք անում հանրությանը, մեդիա հարթակներին և սոցիալական ցանցերի օգտատերերին չտրվել չհաստատված տեղեկատվության և հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



