Ավստրիացի միլիոնատերը որոշել է առաջադրվել նախագահի պաշտոնում
INTERNATIONAL NEWSԱվստրիացի միլիոնատեր եւ սեփական ռեալիթի շոուի մասնակից Ռիխարդ Լուգները հայտնել է նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին: Ընտրությունները կայանալու են ապրիլի 24-ին:
Հաջողակ 83-ամյա գործարարը որոշել է առաջադրվել որպես անկախ թեկնածու: Նա նշել է, որ իրեն ոգեշնչել է ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփի օրինակը:
«Ես ժողովրդի մարդ եմ եւ հաջողակ գործարար: Միայն իմ սեփական ուժերով ես 40 տարի շարունակ ստեղծել եմ իմ կայսրությունը՝ շինարարական ընկերություն՝ 7 հարյուր աշխատակիցներով, առեւտրի կենտրոն՝ ավելի քան 4 հազար աշխատատեղերով: Ես 700 աշակերտ եմ կրթել եւ պետական գանձարան 60 մլն եվրո հարկ եմ մուծել»,- ասել է Լուգները տեսաուղերձում, որը հրապարակել է համացանցում նրա պաշտոնական էջը, փոխանցում է RIA Novosti-ն:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



