«Նապոլին» հաղթեց «Ջենոային»
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի առաջնության 24-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» արտագնա խաղում կամային հաղթանակ տարավ «Ջենոայի» նկատմամբ (3:2):
Հանդիպման մեկնարկը շատ գոլառատ ու անսպասելի ստացվեց․ արդեն 3-րդ րոպեին տանտերերի ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ բացելով հաշիվը։ Սակայն նեապոլցիները շատ արագ պատասխանեցին․ 20-րդ րոպեին Ռասմուս Հոյլունդը վերականգնեց հավասարակշռությունը, իսկ ընդամենը մեկ րոպե անց Սքոթ Մաքթոմինեյը հյուրերին առաջ մղեց՝ 2:1։
Երկրորդ խաղակեսում «Ջենոան» կրկին հավասարեցրեց հաշիվը․ 57-րդ րոպեին Լորենցո Կոլոմբոն աչքի ընկավ խփած գոլով։ «Նապոլիի» վիճակը ավելի բարդացավ 76-րդ րոպեին, երբ Խուան Խեսուսը ստացավ երկրորդ դեղին քարտը՝ թիմին թողնելով 10 հոգով։
Թվում էր, թե ոչ-ոքին անխուսափելի է, սակայն ավելացված ժամանակի հինգերորդ րոպեին՝ 90+5-ին, Ռասմուս Հոյլունդը 11-մետրանոցից գրավեց Ջաստին Բեյլոուի պաշտպանած դարպասը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Հետևեք մեզ՝ այստեղ



