Կիևը կարող է ձգձգել բանակցությունները՝ սպասելով ԱՄՆ ներքաղաքական փոփոխություններին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինական «Страна» պարբերականը գրում է, որ Կիևի իշխանությունները կարող են միտումնավոր ձգձգել պատերազմի ավարտի շուրջ քննարկումները՝ հաշվի առնելով ԱՄՆ քաղաքական օրակարգը։ Ըստ հրապարակման՝ Կիևում մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ճնշում գործադրել խաղաղության արագ պայմանավորվածության համար, և այդ պատճառով նախընտրում են ժամանակ շահել։
Հոդվածում նշվում է, որ հնարավոր մարտավարական նպատակներից մեկը բանակցությունները ձգելն է մինչև այն պահը, երբ Վաշինգտոնի ուշադրությունը տեղափոխվի ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների և ներքաղաքական խնդիրների վրա, ինչը կարող է նվազեցնել ԱՄՆ ներգրավվածությունը ուկրաինական հարցում։
Միևնույն ժամանակ պարբերականը ենթադրում է, որ Ուկրաինան կարող է հույս ունենալ Եվրամիության և ԱՄՆ որոշ քաղաքական շրջանակների աջակցության վրա՝ փորձելով փոխել Վաշինգտոնի դիրքորոշումը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի հակամարտությունն ավարտվի մինչև հունիս։
Հետևեք մեզ՝ այստեղ



