Արդարադատության նախկին փոխնախարար Սերգեյ Տրոպինը մահացել է լոգարանում խեղդվելուց հետո, հաղորդում է «112» Telegram ալիքը։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Սերգեյ Տրոպինի բնակարանում։ Նրա մարմինը հայտնաբերվել է լոգարանում։ Իրավապահ մարմինների աշխատակիցները «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ նախկին փոխնախարարի մահը քրեական բնույթ չի կրել։
Նշենք, որ Սերգեյ Տրոպինը արդարադատության փոխնախարարի պաշտոնում նշանակվել է 1996 թվականին։
Թարգմանությունը՝ Past.am-ի