Yerevan, 25.August.2026,
00
:
00
BREAKING


Մկաններով շախմատ. ո՞ր երկիրն է համարվում սուսերամարտի հայրենիքը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գեղեցկություն, նրբագեղություն և քաղաքավարի վարվելակերպ: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց այս ամենն ընդունված է վերագրել սուսերամարտին, ավելին, դրանք համարվում են սուսերամարտի բաղադրիչներ: Որքան էլ փաստացի դա սուր զենքով մարտի տեսակ է, մարզիկների մենամարտերը դիտելիս հաճախ մտածում ես՝ դա սպորտ է թե արվեստ: Սպորտի և ատլետիկայի համադրությունը հանգեցրել է նրան, որ սուսերամարտը անվանվել է «մկաններով շախմատ»:

Իսկ որքա՞ն ժամանակ է, ինչ մարդկությանը հայտնի է սուր զենքերով կռվելը:

Սուսերամարտն ունի շատ հարուստ պատմություն, որի արմատները սկիզբ են առնում դեռ մեր թվարկությունից առաջվա ժամանակներից: Հին Հնդկաստանում, Ճապոնիայում և Չինաստանում մարդիկ սովորում էին կռվել, ընդ որում՝ նրանք օգտագործում էին զենքերի լայն տեսականի: Ոմանք սովորում էին բամբուկե փայտիկներով, իսկ մյուսները մարզվում էին իրական զենքերով: Հին Եգիպտոսում հարմարության և անվտանգության համար օգտագործվում էին բռնակով հատուկ փայտիկներ:

Նաև չմոռանանք, որ մարդկանց պետք է «հաց և տեսարան», ու գլադիատորների՝ թրերով կրքոտ մարտը բորբոքում էր հասարակության երևակայությունը Հին Հռոմում: «Զենքի պրոֆեսորները» նաև մարզում էին հռոմեացի զինվորներին՝ նրանց մեջ սերմանելով մարտի հմտություններ: Հին հույները նույնպես ունեին հատուկ դպրոցներ, որտեղ սովորեցնում էին սառը զենքի արվեստը: Միջնադարում էլ թրամարտը շատ տարածված էր, բայց այն ժամանակ դասակարգային անհավասարությունն էր զգալի դեր խաղում: Միայն մեծ ֆեոդալները կամ թագավորներն ունեին թրամարտելու հնարավորություն: Հասարակ մարդիկ օգտագործում էին երկաթե պատյանով ձողեր կամ հալաբերդներ՝ որպես իմիտացիոն զենքեր: Բայց ինչպես հիմա, այնպես էլ հնում զենքերը ընտրվում և նախագծվում էին գործնականության հիման վրա. զինվորը թրով պետք է հարվածեր կամ խրեր շեղբը զրահապատ թիթեղների միջև ընկած բարակ ճեղքի մեջ: Հետևաբար, առաջացավ սրի շեղբի նեղացման միտում, որն էլ ծնեց ռապիրան և սուսերը:

Սուսերամարտի ի հայտ գալը, որպես այդպիսին, թվագրվում է 15-րդ դարով, և Իսպանիան է համարվում դրա ծննդավայրը: Այնտեղից է սուսերամարտը տարածվել ամբողջ Եվրոպայում: Անգլիայում ստեղծվել է սուսերամարտին նվիրված հատուկ ասոցիացիա, իսկ Գերմանիայում՝ մարզիչների և ուսուցիչների մի ամբողջ կորպորացիա: Սուսերամարտը լայն տարածում է գտել նաև Իտալիայում 16-րդ դարում: Սուսերամարտիկները շատ լուրջ էին վերաբերվում իրենց «գործին», ուստի տեսաբանները մասնագետների (սուսերամարտի մարզիչներ) հետ միասին մշակել էին ամբողջական դասընթացներ և այն սկզբունքները, որոնց վրա սկսել է հիմնվել սուսերամարտը որպես սպորտաձև: Ֆրանսիայում սուսերամարտն էլ ավելի է զարգացել. փարիզցիները ստեղծել են ամբողջական սուսերամարտի ակադեմիա: 18-րդ դարում ֆրանսիացիներն են դարձել այդ մարտարվեստի նորաձևության հիմնադիրները՝ ներկայացնելով սուսերամարտի դիմակը։ Մենամարտերը բոլորովին այլ են դարձել։ Առաջացել է «սպիտակ մենամարտի» հայեցակարգը, որն իր էությամբ հնարավորինս մոտ էր սպորտին։ Մենամարտին ներկա էին մրցավար և չորս վկա, որոնք դիտում էին մենամարտը և հաշվում յուրաքանչյուր հակառակորդի կողմից կատարված հարվածների քանակը և, ըստ դրա, որոշում հողթողին։

19-րդ դարն է համարվում սուսերամարտի՝ արդեն որպես սպորտի դարաշրջանը։ Ժամանակակից չափանիշներով մրցակցային ծրագիր է ներդրվել 1880-ականներին։ Ռապիրայով սուսերամարտը ներառվել է 1896 թվականին Աթենքում կայացած Օլիմպիական առաջին խաղերի ծրագրում։ Ընդամենը մի քանի տարի անց՝ 1900 թվականի Օլիմպիական խաղերը ներառել են սուսերամարտի երեք մարզաձև՝ սուսեր, ռապիրա և թրասուսեր։ 1913 թվականին էլ 10 երկիր ստեղծել է Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան, որը 1914 թվականին մշակել է այդ սպորտաձևի համար հատուկ կանոնների մի շարք։ 1921 թվականին Փարիզում անցկացվել է սուսերամարտի առաջին պաշտոնական միջազգային մրցաշարը։ Կանանց սուսերամարտն էլ, որպես սպորտաձև, ի հայտ է եկել 1929 թվականին:

Ներկայում ամեն տարի սուսերամարտում ինչ-որ բան փոխվում է. սարքավորումներն են արդիականացվում, տեխնիկան է կատարելագործվում, բայց մի բան մնում է անփոփոխ՝ սուսերամարտը շարունակում է նվաճել ամբողջ աշխարհի մարդկանց սրտերը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

"Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank