Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հանրապետության հրապարակում «Honda»-ն բախվել է կայանված «Lexus»-ին, անցել կանաչ գազոնի վրայով, կոտրել հետիոտնի համար նախատեսված լուսակիրն ու ցուցանակը և գլխիվայր շրջվել. կա վիրավոր
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Հանրապետության հրապարակում, դեպի Տիգրան Մեծի պողոտա ընթանալիս, ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, անցել բազալտե եզրաքարի ու կանաչ գազոնի վրայով, բախվել հետիոտնի համար նախատեսված ու տեղադրված լուսակիրին և ցուցանակին, կոտրել այն և գլխիվայր շրջվել՝ հայտնվելով հետիոտնային անցման վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Honda»-ի վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արմեն Հովհաննիսյանի և հատկապես կարևոր գործերով քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և հիվանդանոց տեղափոխված՝ «Honda»-ի վարորդի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով «Honda»-ն տեղափոխվեց ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ ավտոմեքենան տեղափոխում էին, դեպքի վայր ժամանեց մի երիտասարդ տղա, ով հայտնեց, որ «Honda»-ի վարորդը ինքն է և հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։
Հետևեք մեզ՝ այստեղ



