Զույգ եղբայրը՝ իր ստամոքսի մեջ
LIFEՀնդկաստանի բնակիչ Սանջու Բագաթը միշտ սովորականից ավելի մեծ ստամոքս է ունեցել, բայց նրան չափազանց անհանգստացրել է այն, որ ստամոքսը հանկարծ սկսել է ավելի ու ավելի մեծանալ: 30-ամյա Սանջուին տեղափոխել են հիվանդանոց և նրան ախտորոշվել է ստամոքսի քաղցկեղ:
Ի զարմանս բժիշկների՝ դա շատ տարօրինակ մի երևույթ էր: Ծնված օրվանից Սանջուի զույգ եղբայրն ապրել էր նրա ներսում՝ որպես մակաբույծ: Այս երևույթը շատ հազվադեպ է հանդիպում, որովհետև մակաբույծ զույգ եղբայրը ստիպված է գոյատևել իր եղբոր արյան մատակարարման տարալվացման հաշվին: Այս արտառոց բժշկական երևույթը կոչվում է պտուղը պտղի մեջ և պատահում է, երբ սաղմը իր զույգի ներսում բանտարկվում է: Մեհտան, որը վիրահատում էր Սանջուին, ասել է. «Սկզբում վերջույթներից մեկը դուրս եկավ, ապա մյուսը: Հետո սեռական օրգանի մի մասը, ապա մազերի մի մասը, որոշ վերջույթային մասեր, ծնոտային մասեր, վերջույթային մասեր, մազեր և այսպես»:
Պատրաստեց Past.am-ը:



