«Նախագահ Քոչարյանը Միքայել սրբազանի կողմից գրված որևէ նամակ երբևէ չի ստացել»․ Բագրատ Միկոյան
POLITICSԼուր է տարածվել, թե Միքայել սրբազանը բանտարկվելուց հետո նամակներ է փոխանցել «Հայաստան» դաշինքի պատգամավորներին, որոնք վերաբերել են իր՝ քաղաքականություն մտնելուն և իր անձի շուրջ համախմբվելուն։ Ըստ այդ լուրի՝ պատգամավորները փոխանցել են Ռոբերտ Քոչարյանին, Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսին, կաթողիկոսն էլ, իբրև, զարհուրել է։
Yerevan.Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ այդ անհայտ նամակների վերաբերյալ լուրի իսկությունը պարզելու համար։
«Իհարկե՝ սուտ է։ Նախագահ Քոչարյանը Միքայել սրբազանի կողմից գրված որևէ նամակ երբևէ չի ստացել, հետևաբար որևէ մեկին, ներառյալ Վեհափառին, չէր կարող փոխանցել»,- պատասխանեց Բագրատ Միկոյանը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



