Ալվես. Գվարդիոլան ֆուտբոլային Էյնշտեյն է
SPORT«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը համոզված է, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին», հաջողությունների է հասնելու Անգլիայում:
-Գաղտնիքն այն է, որ Գվարդիոլան յուրաքանչյուր երևույթի տարբեր կողմերից է նայում: Նա ֆուտբոլային Էյնշտեյն է: Գվարդիոլան շատ է սիրում փոփոխություններ: Նա սիրում է տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ հնարավոր է հեղափոխություն կատարել: Չեմ կասկածում, որ Գվարդիոլան հաջողությունների է հասնելու: Նա ցանկանալու է նվաճել բոլոր տիտղոսները, իսկ Անգլիայում դա գնահատում են: Անգլիայի Պրեմիեր լիգան իդեալական տարբերակ է նրա համար,-Ալվեսի խոսքը մեջբերված է «The Times»-ից:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



