Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Երկիր մոլորակի 10 առեղծվածներ, որոնք հնարավոր չէ բացատրել երկրային տրամաբանությամբ (լուսանկարներ)

LIFE

Blognews.am-ը գրում է.

Մեր մոլորակի պատմությունը լի է ապշեցուցիչ հանելուկներով։ Եվ մի ամբողջ կյանքն էլ չի բավականացնի դրանք բացահայտելու համար։ Ինչևէ, փորձենք միասին նայել փակված դռների անցքից այն կողմ, որտեղ մի ամբողջ աշխարհ խելահեղ գաղտնիքներ են թաքնված։

 1  Մոա թռչուն

Մոան չթռչող թռչունների տեսակ է, որն ապրում էր Նոր Զելանդիայում և որն անհետացել է մոտ 1500 տարի առաջ (վարկածներից մեկի համաձայն մաորիի տեղաբնիկների կողմից)։ Սակայն հետազոտական արշավներից մեկի ժամանակ գիտնականները թռչնի թաթի հսկայական կտոր գտան, որը անհավանական լավ էր պահպանվել։

 2  Սակսայուամանի տաճարային համալիր, Պերու

Տաճարային այս համալիրը ապշեցնում է նրանով, որ այն կառուցված է՝ առանց քարերը միմյանց ամրացնող, կամ կապող նյութի որևէ կաթիլ օգտագործելու։ Քարերի արանքով հնարավոր չէ նույնիսկ թղթի կտոր անցկացնել։ Զարմանալի է, թե ինչ կատարյալ ձևով են կարողացել մշակել քարերի մակերևույթը՝ դրանք միմյանց վրա ամուր դասավորելով։

 3  Արևի դարպասներ, Բոլիվիա

Արևի դարպասները գտնվում են հինավուրց առեղծվածային Տիուանակու քաղաքում։ Որոշ գիտնականներ հավատացած են, որ մեր դարաշրջանի առաջին հազարամյակում այն հսկայական կայսրության կենտրոն էր։ Մինչև հիմա հայտնի չէ, թե ինչ են նշանակում դարպասների վրայի պատկերները։ Հնարավոր է դրանք ասղաբանական և աստղագիտական ինչ-որ արժեք են ներկայացնում իրենցից։

 4  Լունյու քարանձավ, Չինաստան

Այս քարանձավները փորվել են ավազաքարերի մեջ մարդկանց  կողմից։ Սա հեշտ առաջադրանք չէր, որին ամենայն հավանականությամբ հազարավոր չինացիներ են մասնակցել, սակայն ոչ մի տեղ այս քարանձավների ու կատարված ծանր աշխատանքի մասին չի հիշատակվում։

 5  Եգիպտական կոթող, Եգիպտոս

Կոթողը սկսել են քանդակել հենց ժայռի մեջ, սակայն դրա վրա ճաքեր են առաջացել և այն այդպես էլ անավարտ է մնացել։ Դրա չափերը պարզապես ապշեցուցիչ են։

 6  Ստորջրյա քաղաք, Յոնագունի, Ճապոնիա

Համալիրը պատահականորեն հայտնաբերել է սուզորդ  Կիխաչիրո Արատակեն։ Այս ստորջրյան քաղաքը կոտրում է գիտական բոլոր տեսությունները։ Ժայռը, որի մեջ այն փորվել է, ջրի տակ է անցել 10,000 տարի առաջ, այսինքն եգիպտական բուրգերի կառուցումից շատ ավելի վաղ։ Որոշ գիտնականների ժամանակակից պատկերացումների համաձայն, այն ժամանակ մարդիկ դեռևս ապրում էին քարանձավներում և հավաքչությամբ ու որսորդությամբ զբացվում և քարե քաղաքներ չէին կառուցում։

 7  Մոհենջո-Դարո (Մեռյալների հովիտ), Հնդկաստան

Արդեն երկար տասնամյակներ հնագետերը փորձում են բացահայտել այս քաղաքի կործանման գաղտնիքը։ 1922թ.ին հնդիկ հնագետ Ռ. Բնարջին Ինդոս գետի կղզիներից մեկում հինավուրց փլատակներ հայտնաբերեց։ Դեռ այն ժամանակ  հարցեր առաջացան, թե ինչպես է կործանվել այս հսկայական քաղաքը և ուր են անհետացել դրա բնակիչները։ Այս հարցերից և ոչ մեկի պատասխանը պեղումները չկարողացան տալ։

 8  Լանս-օ-Մեդոուզ փոքրիկ քաղաք, Կանադա

Այս քաղաքը հիմնել են վիկինգները մոտավորապես 1000 տարի առաջ։ Իսկ սա նշանակում է, որ նրանք  հասել են մինչև Հյուսիսային Ամերիկա շատ ավելի վաղ, քան Քրիստափոր Կոլոմբոսը ծնվել է։

 9  Քարե դարի թունելներ

Ողջ Եվրոպայի տարծքում՝ Շոտլանդիայից մինչև Թուրքիա, հայտնաբերված թունելների ցանցը հուշում է այն մասին, որ Քարե դարի մարդիկ իրենց օրերը միայն որսորդությամբ ու հավաքչությամբ զբաղվելով չէ, որ անց էին կացնում։  Սակայն այն, թե ինչի համար էին նախատեսված թունելները դեռևս հնարավոր չէ պատասխանել։ Որոշ մասնագետներ կարծում են, որ դրանք  նախատեսված էին մարդկանց գիշատիչներից պաշտպանելու համար, իսկ մյուսները, որ սրանց միջոցով մարդիկ ճամփորդում էին՝ պաշտպանվելով եղանակային փոփոխություններից ու պատերազմներից։ 

 10  Կոստա Ռիկայի հսկայական քարե գնդերը

Առեղծվածային քարե այս գնդերը իդեալական հարթ շրջանաձև տեսք ունեն։ Սրանք հետաքրքրություն են առաջացնում ոչ միայն իրենց տեսքով, այլև իրենց ծագմամբ ու նշանակութամբ։ Առաջին անգամ դրանք հայտնաբերվեցին  20-րդ դարի 30-ական թվականներին ջունգլիներում՝ բանանային պլանտացիաների տակ։  Տեղի լեգենդների համաձայն, քարե առեղծվածային գնդերի մեջ ոսկի էր թաքցված, սակայն իրականում դրանք դատարկ են։

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future