Հրապարակվել է Ադրբեջանում պահվող 8 քաղաքացիական անձանց դատավճիռները
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքվի ռազմական դատարանում փետրվարի 5-ին հրապարակվեց Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի դատավճիռները։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը դատապարտվել է ցմահ ազատազրկման , բացառությամբ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, որոնք դատապարտվել են 20 տարի ազատազրկման;
Գործով մեղադրյալ ներկայացվող 8 քաղաքացիական անձանց դատավճիռը ևս հայտնի է։ Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել է 7 տարի ազատազրկման, Մադաթ Բաբայանը՝ 19, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Նրանք բոլորը քաղաքացիական անձիք են։
Ադրբեջանն վերոհիշյալ բոլոր անձանց մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուսների գործից և քննվում է առանձին վարույթով:
Հետևեք մեզ՝ այստեղ



