Փաստեր գերբնական կարողություններով օժտված Ինդիգո երեխաների մասին
LIFEՊատմություններ են պտտվում այն մասին, որ գոյություն ունի երեխաների մի խումբ, որն օժտված է հատուկ ունակություններով: Նրանց անվանում են Ինդիգո երեխաներ: Տեսությունը հիմնված է Նենսի Էն Թափեի գրքի վրա: Ըստ այդ տեսության՝ երեխաները ծնվում են իրենց սեփական հոգևոր աշխարհի հետ կենսաբանական կապով: Ասվում է, որ այս երեխաները ծնվել են 1995թ. հետո, բայց ոմանք կարծում են, որ երևույթը սկզբնավորվել է 1980-ականներին:
Նրանք դեպի քարերն ու ժայռերը ձգողական ուժ ունեն: Ունեն դրսևորված ավելի բարձր զգայունություն, և դա պատճառ է դառնում օտար նյութերի հանդեպ լինել չափազանց ալերգիկ: Ինդիգո երեխաները կարող են ունենալ ինտուիտիվ, հոգեկան ու հեռակառավարման հատկություններ:
Նրանք ունեն սրված հույզեր, էմոցիաներ: Սովորաբար առանձնացած են մյուսներից և ուժեղ կամք ունեն: Ինդիգո երեխաներից շատերի մոտ ավելի զարգացած է ուղեղի աջ կիսագունդը և կառավարվում են դրա միջոցով: Նրանք ստեղծագործ միտք ունեն, հոգևոր հակվածություն, գերազանց բուժիչ կարողություններ: Շատերը հավասարակշռության հրաշալի զգացում ունեն:
Թերահավատները գտնում են, որ նմանատիպ երեխաները պարզապես ունեն ուշադրության պակասի ախտանիշի (ADD) ու սուպերակտիվության միասնական առկայություն կամ էլ ծնողները ընդամենը ցանկանում են հավատալ, որ իրենց երեխան յուրատեսակ է:
Պատրաստեց Past.am-ը:



