Գեղարքունիքում գյուղացիները փակել են գլխավոր ճանապարհը, բողոքը էկոպարեկների դեմ է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 5-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Մոտ 1 ժամ Բերդկունք և մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի էկոպարեկների դեմ, փակել են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը՝ Բերդկունք գյուղի տարածքում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մոտ 1 ժամ պահանջվեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետի տեղակալ Էդգար Սուսլիյանին, ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանին, որոնց կողմից տարված աշխատանքի արդյունքում գյուղացիները ժամանակավորապես բացեցին ճանապարհը սպառնալով, որ եթե իրենց խնդիրը չլուծվի, էկոպարեկների դեմ շարունակվելու են բողոքի ակցիաները՝ այդ թվում դարձյալ փակվելու են ճանապարհներ։
Բողոքը կապված է ձկնորսության հետ, քանի որ Կառավարությունն արդեն թույլատրել է որսը, իսկ էկոպարեկները արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծում գյուղացիների համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



