Անգլերենի տապալված քննությունն ու ակադեմիական քաղաք կառուցողները. Գոհար Ղումաշյան
BLOGՔանի օր է ԿԳՄՍ-ն փորձում է դուրս գալ ձախողված Անգլերենի քննության տակից։ Ամեն օր մի բան հորինելով, ծնողների հարցումներին լղոզված պատասխաններ տալով փորձում են շտկել իրավիճակը։
Սկզբում հայտարարեցին, որ կրկին քննություն կանցկացնեն նրանց համար ում թեստը սխալ էր։ Հետո դիմորդները բողոքեցին, որ իրենք էլ չեն կենտրոնացել աղմուկի ու իրարանցման պատճառով։ Հիմա էլ բոլորի համար են դրել քննություն, բայց պահպանելու են այն գնահատականը, որը ստացել են հունվարի 31-ի քննությանը։ Եթե դիմորդը ցածր ստանա, կհաշվեն նախորդ բարձր գնահատականը։
Մի խոսքով՝ տուն-տունիկ կամ տուդա-սյուդա։
ԳԹԿ-ն 30 տարի կազմում է թեստեր, բայց պարզունակ անգլերենի թեստ կազմել չկարողացավ։ Ու այս կազմակերպչական թիմով ակադեմիական քաղաք են կառուցում։
Դուք պատկերացնու՞մ եք, այդ քաղաքը ինչպես են կառուցելու։ Միլիոններ պահանջող քաղաքը այս մարդիկ են կառուցում։ Գու՞ցե թեստ գրել սովորեք։
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month
5
Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank



