Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


Սա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ դեռ ամիսներ առաջ փորձագիտական հանրույթի ներկայացուցիչները քննարկում էին «Թրամփի երթուղուն» վերաբերող հարցերը, բոլորը նախ և առաջ մատնանշում էին անվտանգային գործոնը։ Հայաստանի իշխանություններն առանձնացնում են հարցի տնտեսական կողմը՝ մեկ բառով այն ձևակերպելով այսպես՝ միլիոնավոր դոլարներ կհոսեն Հայաստանի տնտեսություն։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշում է՝ ամենաէական երկարաժամկետ օգուտը, որ կարող է լինել և՛ տնտեսական, և՛ անվտանգային, և՛, ընդհանրապես, Հայաստանի կայուն զարգացման տեսանկյունից, ապաշրջափակման փո խ ա դար ձու թյան իրա կ ա ն սկզբունքն է։

«Որքան ուժ, եռանդ և հնարավորություն կա, այդքան հստակ նկարագրված է այդ անխոչընդոտ անցումը, բայց... Ադրբեջանի տարածքից դեպի Նախիջևան և այլն։ Ամեն ինչ հստակ, մանրակրկիտ նկարագրված է, և ամեն ինչ բերված է հնարավորինս որոշակիության։ Նույն կերպ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մենք ակնկալում ենք, որ նույն եռանդով, մասնագիտական ջանքի գործադրմամբ և որոշակիությամբ նույն թղթի մեջ պետք է կարդայինք նաև, թե ինչպես ենք, օրինակ՝ Նախիջևանի տարածքով Մեղրին կապում Երասխի հետ։ Սա կլիներ հայելանման և փոխադարձության սկզբունքի լիարժեք իրականացում։ Մի ամբողջ փաստաթուղթ կարդում ես, էջերով նկարագրված է կոնկրետ մի կողմի շահի ամբողջական դրսևորումը, իսկ մյուս կողմի համար ընդամենն անորոշ մի բառով գրված է՝ փոխադարձ օգուտներ կստանա. այստեղ հարց է առաջանում։ Սա դասական իմաստով անսահման անորոշություն է։ Իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է։ Թե այդ ռիսկը ինչպիսի դրսևորումներ կունենա, այստեղ արդեն ով ինչքան երևակայություն ունի, իրավունք ունի այդքան խոսելու։ Բնական է՝ այս թեզը պաշտպանողն իր երևակայությամբ ոսկե սարեր կնկարի հանրության համար, մյուս կողմը՝ վատատեսական իր սցենարը։ Բայց օբյեկտիվ պատկերը հետևյալն է՝ եթե այսօր չես որոշակիացնում հարցերը, թողնում ես վաղվա մեկնաբանությունների վրա, նշանակում է՝ գործ ունես անսահման ռիսկերի հետ։ Պայմանագրում էջերով նկարագրված է, թե ինչպես է «TRIPP»-ը գործելու, անխոչընդոտ անցման պայման է ապահովվելու ադրբեջանական կողմի համար։ Այնտեղ թող գրվեր այդ մեկ բառը՝ անխոչընդոտ, մի հատ էլ փոխադարձության սկզբունք, և այդ պայմանագիրը կարող էր բաղկացած լինել երկու կամ երեք նախադասությունից։ Այդ դեպքում կստացվեր, որ երկու կողմն էլ ունեն մեծ անորոշություններ և ռիսկեր, իսկ այս դեպքում ռիսկերը, շահի տեսանկյունից, մինիմալացված են, գրեթե զրոյացված ադրբեջանական կողմի համար, բայց ձգտում են անսահման անորոշության հայկական կողմի համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։ Նկատում է՝ տրամաբանությունը, ազնվությունը և արդարությունը պահանջում են որոշակիություն, որը պետք է ունենանք։ «Ելնենք այն կանխադրույթից, որ երկու կողմն էլ ազնիվ են, արդար, ուզում են փոխադարձ և շահավետ ձևով ապաշրջափակել ճանապարհները և կայուն զարգանալ։

Եթե դա իրականություն է, եթե մի կողմի շահերն այս մակարդակի, խորության նկարագրված են, իսկ ռիսկերը բերված են մինիմումի, ապա նույն փաստաթղթի մեջ, որը երկու կողմին է վերաբերում, և եթե երկու կողմն էլ ազնիվ և արդար մղում ունեն, նույն ամրագրումները փաստաթղթում պետք է կատարել նաև Հայաստանի շահի տեսանկյունից։ Այո՛, այդտեղ կա նաև ամերիկյան ներդրում, ներառված են պայմաններ, որոնք նաև Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածության արդյունք են, բայց գոնե անցման անխոչընդոտության սկզբունքները, արձանագրված չափանիշները պետք է սահմանել նաև այն ճանապարհների համար, որոնք հայկական կողմի համար ունեն կենսական նշանակություն ապաշրջափակման լույսի տակ։

Բայց եթե հակառակ կողմը սա ինչ-որ կերպ տորպեդահարում է, նախ և առաջ պետք է մտածել, որ իր մղումն ազնիվ չէ, իսկ եթե մղումն ի սկզբանե ազնիվ չէ, այլ նպատակ ունի, ապա առնվազն ունենք մտածելու և մտահոգվելու խնդիրներ։ Փոխադարձության սկզբունքը այսպիսի պայմանագրերի հենասյունն է, և եթե ուզում ես այն որոշակիացնել, բայց այն տորպեդահարում է քո պայմանական գործընկերը, ուրեմն նշանակում է, որ այստեղ խորքային խնդիր կա»,-նկատում է մեր զրուցակիցը։

Մինչ «Թրամփի ուղուց» միլիոնավոր դոլարները կհոսեն Հայաստանի պետբյուջե, մեր քաղաքացիների սոցիալական վիճակը ներկայացնող ցուցանիշները մտահոգող իրավիճակի մասին են ահազանգում։ Եվ այս ֆոնին բաշխված պարգևավճարները, մեղմ ասած, զայրացնում են հանրությանը։ Թոշակառուներին, որոնք համարվում են ամենախոցելի խմբերից մեկը, ասում են՝ առողջության ապահովագրության համակարգ ենք ներդրել, որն անվճար է ձեզ համար, իսկ թոշակի բարձրացումն էլ կատարել ենք հետվճարի համակարգի ներդրման միջոցով։ Պատգամավորը նախ ընդգծում է՝ մեր այսօրվա իրականության հիմնարար խնդիրներից մեկը մեր հանրությանը ծվեն-ծվեն անելն է, սևերի ու սպիտակների, պաշտոնյաների և թոշակառուների բաժանելը, տարանջատումները նույն պաշտոնյաների և պատգամավորների միջև։ «Սա մեզ ոչ մի տեղ չի տանի, որովհետև, այո՛, պետական պաշտոնյան պետք է ստանա արժանապատիվ վարձատրություն, այո՛, էլ ավելի արդյունավետ աշխատող պաշտոնյան պետք է պարգևատրվի իր կատարած աշխատանքին համարժեք և պիտի խթանվի նրա գործունեությունը նաև դրամական ձևով։ Բայց այլ բան է, որ իր ոլորտը ձախողած բարձրաստիճան չինովնիկն ամեն ամիս ստանում է իր դրույքաչափի չափ պարգևատրում, ինչը ո՛չ իրավաչափ է, ո՛չ արդար, ո՛չ արդյունավետ, այլ պետական ռեսուրսի փոշիացում է։ Սա մեկը մյուսին չենք խառնում։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ ներդրվեց, մեր տարեց բնակչությունը հիմա օգտվում է դրանից այս ձևաչափով, սա այլ խոստում էր և կապ չուներ սոցիալական պաշտպանությանը վերաբերող այն խոստումների հետ, որոնք իշխանությունները տվել են մեր հանրությանը և դրա դիմաց նաև քվե են ստացել։ Եթե տվել ես պայմանական 20 խոստում, ասում ես՝ 2-ը կատարել եմ, դրա համար այս 18-ը չեմ կատարում, դա նշանակում է, որ ուղղակի խաբում ես և ի սկզբանե խաբել ես։ Իսկ ի՞նչ էին խոստացել։ Իրենք սոցիալական չափելի չորս խոստում էին տվել՝ երեք կետով ձևակերպված, բայց չորսն էլ չեն կատարել։ Ասել էին, որ նվազագույն աշխատավարձը պետք է դառնա 85 հազար դրամ, հիմա 75 հազար դրամ է։ Ասել էին, որ նվազագույն կենսաթոշակը պետք է դառնա պարենային զամբյուղի արժեքի չափ։ Հիմա նվազագույն կենսաթոշակը 36 հազար դրամ է՝ մոտ 7 հազար դրամով պակաս պարենային զամբյուղի արժեքից։ Ասել էին, որ միջին կենսաթոշակը պետք է դառնա նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին հավասար, միջին կենսաթոշակը մոտ 50 հազար է, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 80 հազար, տարբերությունը 30 հազար դրամ է։ Այս խոստումները շատ ուղիղ ձևակերպված են, այդ թուղթը հանրամատչելի է, ցանկացած մեկը կարող է կառավարության հնգամյա ծրագրում դա կարդալ և տեսնել, որ խաբել են, այսինքն՝ չեն կատարել խոստումները։ Մի տևական շրջան, երբ այդ ռիսկերի մասին խոսում էի, իրենք ասում էին՝ դեռ ժամանակ կա, մեր խոստումը կկատարենք։ Ժամանակն ավարտվել է, խոստումը կատարված չէ, սա արձանագրում ենք։ Այս խոստումները չկատարելու հետևանքով ունենք մի իրավիճակ, որ 2021 թվականի համեմատ այսօր մեր թոշակառուների և աշխատող աղքատների (ովքեր նվազագույն աշխատավարձ են ստանում) կյանքի որակը նվազել է, որովհետև միջին գնաճը, այսինքն՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է այս ընթացքում էապես ավելի մեծ չափով, քան այդ մարդկանց անվանական եկամուտներն են։ Այն ժամանակ իրենց ստացած եկամուտով այս մարդիկ ավելի լավ էին ապրում, չնայած գումարային ավելի քիչ էին ստանում, քան հիմա։ Խոսքը և՛ կենսաթոշակառուների, և՛ անապահովության նպաստ ստացող աղքատների, և՛ նվազագույն աշխատավարձ ստացող աշխատող աղքատների մասին է։ Հինգ տարի կառավարել են, ում ինչ ուզես խոստացել են, բայց բնակչության մոտ 40 տոկոսը կազմող մեր անապահով խավերի կյանքի որակը ավելի վատացրել են, սա փաստ է, և իրենց խոստումներն էլ չեն կատարել»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California