Վաշինգտոնում Արամ Վարդևանյանի հետ ներկայացրինք Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումներն ու այլ հրատապ հարցեր․ Շուշանյան
BLOGՓետրվարի 1–3-ը ես և Արամ Վարդևանյանը մասնակցեցինք «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»՝ ներկայացնելով Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները, ինչպես նաև կրկին բարձրաձայնելով Բաքվում պահվող մեր հայրենակիցների և Արցախում մնացած հոգևոր ժառանգության պահպանման հրատապ հարցերը։
Պատիվ ունեցանք առանձին հանդիպման ընթացքում այս թեմաները քննարկել նաև գագաթնաժողովի համանախագահների և կրոնական ազատության պաշտպանության համաշխարհային առաջատարների՝ պարոն Սեմ Բրաունբեքի և տիկին Կատրինա Լանթոս Սվետի հետ։
Սեմ Բրաունբեքը ամերիկացի պետական գործիչ և դիվանագետ է, որը լայնորեն ճանաչված է որպես կրոնական ազատության համաշխարհային առաջատար պաշտպաններից մեկը։ Նա ԱՄՆ-ի նախկին սենատոր և Կանզասի նահանգապետ է, իսկ 2018–2021 թթ․ նախագահ Թրամփի վարչակազմում ծառայել է որպես ԱՄՆ-ի միջազգային կրոնական ազատության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան։
Կատրինա Լանթոս Սվետը ամերիկացի իրավապաշտպան և քաղաքական գործիչ է, միջազգային կրոնական ազատության ոլորտի փորձագետ։ Նա ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) նախկին նախագահն է և մարդու իրավունքների ոլորտում խորհրդանշական գործիչ Թոմ Լանթոսի դուստրը։ Նա նաև իր հոր ժառանգությունը շարունակելու նպատակով ստեղծված Lantos Foundation for Human Rights and Justice կազմակերպության նախագահն է։
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



