Ինչը ինչով է պետք փոխարինել. Վահե Հովհաննիսյան
BLOGԱյսօրվա «ամեն ինչի ընդունակների» իշխանությունը պետք է փոխարինել ընդունակների իշխանությամբ։ Սա է ընտրության էությունը։ Այս պարզ բանը պետք է կարողանալ մարդկանց տեղ հասցնել։
Ներկա՝ «ամեն ինչի ընդունակների իշխանությունը» պետական ողջ համակարգը, բոլոր ինստիտուտները մեկ հոգով փոխարինելն է։ Մեկ հոգու՝ միայն իրեն հայտնի մոտիվացիայով կառավարելը։
«Ընդունակների իշխանությունը» լրիվ հակառակն է։ Պետության կառավարում՝ ինտիտուտների միջոցով, միանձնյա կառավարման բացառմամբ, զսպման մեխանիզմներով և ունակ անհատների, ուժերի համախմբումով։
Կարո՞ղ ենք սա համատարած բացատրել։ Կարող ենք՝ պայմանով, որ առաջին հերթին հենց բացատրողները սա հասկանան։
Հակաիշխանական ուժերը, առաջին հերթին, պետք է կենտրոնանան երկրում մթնոլորտը փոխելու վրա։ Սա ամենակարևոր խնդիրն է։ Ծրագրերը, իհարկե, շատ կարևոր են, բայց որպեսզի դրանք տեղ հասնեն, լսվեն, դառնան ընտրազանգվածների համար ընտրության ռեսուրս, առաջին հերթին պետք է փոխել մթնոլորտը։
Հենց այս հարցում եմ տեսնում ամենամեծ խնդիրը։ Իշխանությունն անելու է ամեն ինչ՝ մթնոլորտը նույնը պահելու համար՝ անտարբերություն, վախեր, անհուսություն ու սուտ։
Մեր խնդիրն է՝ ստանալ փոփոխությունների պատրաստ և պարտությունից հետո վերականգնման պահանջ ներկայացնող հասարակություն։ Ճիշտ աշխատելու դեպքում վստահ եմ՝ սա շաբաթների ընթացքում կարելի է անել։ Բայց պետք է իսկապես խնդիր դնել ունենալ «ընդունակների իշխանություն», ոչ թե՝ նոր հերթական միանձնյան։
Պետք է ճիշտ հասկանալ հանրային առկա տրամադրությունները. սոցիոլոգիան միայն սեփական վարկանիշը չէ։ Այս կարևորագույն գործում բոլորն անելիք ունեն, բոլորը կարևոր են։ Հենց սրա համար տարբեր ուժերի և անհատների լայն մասնակցությունը շատ կարևոր է՝ ճիշտ ձևաչափերի միջոցով ու առանց սկզբնական ամբիցիայի։
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



