Ամիրյան փողոցի շենքերից մեկի պատշգամբից քարերը թափվել են «Բալլի» խանութի մուտքի ծածկի վրա
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոց թիվ 10 շենքի բնակարաններից մեկի պատշգամբից քարերն ու սվաղը թափվել են, և կա վտանգ, որ հնարավոր է պատշգամբի փլուզում տեղի ունենա։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարար ջոկատից, տարածքում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով «Բալլի» խանութի աշխատակիցները իրենք էին հսկել, որպեսզի քաղաքացիները շրջանցեն մայթը, քանի որ պատշգամբից թափված քարերն ու սվաղը վնասել էին նաև «Բալլի» խանութի մուտքի պաշտպանիչ ծածկը։
Ժամանած փրկարարները ծածկի վրայից հեռացրել են քարի կտորները և սահմանազատել են տարածքը։
Բարեբախտաբար քարաթափման պահին քաղաքացիներ չեն անցել, հակառակ դեպքում նրանց կպատճառվեին մարմնական վնասվածքներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



