Անգլերենի միասնական քննություններն անցել են խայտառակ պայմաններում. թեստերը եղել են թերի. ահազանգ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Այսօր անգլերենի միասնական քննություններն անցել են խայտառակ պայմաններում»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց դիմորդներից մեկի հայրը` Մանվել Խաչատրյանը, ում որդին Գավառի 3-րդ միջնակարգ դպրոցում է քննություն հանձնել։
«2-րդ և 4-րդ թեստերը եղել են թերի, կիսատ տպված։ Քննության ավարտից 30 րոպե առաջ հավաքել են գրված թեստերը։ Հետո պատճառաբանել, որ սխալ են տպված։ Բաժանել են նորը»,-պատմեց Խաչատրյանը` ընդգծելով, որ այդ իրավիճակն ազդել է դիմորդների հոգեվիճակի վրա, նրանք ավելի շատ են լարվել։
Նրա խոսքով, ծնողներից շատերին այս իրավիճակը վրդովեցրել է, ու նրանք պահանջում եմ նոր քննություն կազմակերպել։
ԳԹԿ–ից արդեն արձագանքել են` ընդունելով, որ խնդիր կա և այն կշտկվի ու նոր քննություն կկազմակերպվի։
«Խնդիրը հարթվել է: Կարճ ժամանակում նման ծավալի տպագրության դեպքում սխալներ, որքան էլ անցանկալի է, պատահում են։ Կարևորը` որ ժամանակին արձագանքեն և լուծում տան։ Իսկ արձագանքը եղել է և լուծում տրվել է: Այնուամենայնիվ, որոշակի լարվածություն կա, և որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կազմակերպել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել: Լրացուցիչ քննությանը 2-ՐԴ ԿԱՄ 4-ՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ ԳՐԱԾ դիմորդը կարող է մասնակցել, եթե համաձայնի չեղարկել այս քննության արդյունքը: Այսինքն, երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունից որևէ դիմորդ չի զրկվի: Քննության օրվա մասին առավել որոշակի՝ առաջիկայում»,– ասված է ԳԹԿ–ի հայտարարության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



