Ֆրանսիայի կողմից ձերբակալված «Grinch» տանկերը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ․ Զախարովա
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի կողմից ձերբակալված «Grinch» տանկերը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան նշել է, որ նավը պատկանում է Մարշալյան կղզիներում գրանցված ընկերությանը, իսկ անձնակազմը բաղկացած է Հնդկաստանի քաղաքացիներից։
Նավը կալանավորվել է հունվարի 22-ին Միջերկրական ծովում՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի այլ դաշնակիցների օգնությամբ։ Մակրոնը պնդել է, որ նավը պատժամիջոցների տակ է և կրում է կեղծ դրոշ։
«Անձնակազմը, որքանով մենք գիտենք, բաղկացած է Հնդկաստանի քաղաքացիներից... Ինչ վերաբերում է բեռին, ես չգիտեմ, թե ում է այն պատկանում կամ ով է դրա սեփականատերը։ Հետևաբար, կալանավորված նավը իրականում որևէ կապ չունի մեր երկրի հետ», - ասել է ՌԴ ԱԳՆ ներակայացուցիչը։
Մակրոնը նախկինում Զելենսկիին ասել էր, որ Փարիզը ստիպված կլինի ազատ արձակել «Գրինչը»՝ ազգային օրենսդրության պահանջների պատճառով։ Նա հավելել էր, որ ցանկանում է փոխել օրենսդրությունը, «որպեսզի ապագայում առգրավված ռուսական տանկերները մնան կալանավորված»։
Հետևեք մեզ՝ այստեղ



