Շառլ Ազնավուրը բեմ կելնի Բուխարեստում
SOCIETYՖրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը համերգ կունենա Ռումինիայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, համերգը տեղի կունենա ապրիլի 28-ին Բուխարեստում:
Լեգենդը վերջերս համերգ է ունեցել Դուբայում. համերգի տոմսերն ամբողջությամբ սպառվել էին:
Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան,կինոդերասան և հասարակական գործիչ ՇառլԱզնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերիհեղինակ և կատարող է: Վաճառվել էԱզնավուրի ստեղծագործություններն ամփոփողշուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականիցԱզնավուրը Շվեյցարիայում< /i> Հայաստանիդեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-իգրասենյակում և այլ միջազգայինկազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը հոկտեմբերի 10-ին համերգով հանդես էեկել Հայաստանում, այցի ընթացքում եղել տարբեր վայրերում և հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին:



