«Շու՛նչդ տուր, հոգի՛դ տուր, բայց Հայրենիքդ մի՛ տուր թշնամուդ»․ երբ երիտասարդները խոսում են Հայրենիքի մասին․․․
SOCIETYՊլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ «Շու՛նչդ տուր, հոգի՛դ տուր, բայց Հայրենիքդ մի՛ տուր թշնամուդ» խորագրով հերթական հայրենասիրական միջոցառումը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին 90-ականների, Ապրիլյան քառօրյայի և 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց կյանքը զոհաբերած քաջ մարտիկների սխրանքները։
Մասնաճյուղի քոլեջի ուսանողները՝ Հայոց լեզվի դասախոս Արև Խաչատրյանի ղեկավարությամբ, հանդես եկան տպավորիչ հեղինակային ելույթներով, որոնք հագեցած էին հայրենասիրությամբ և անկոտրում ոգով։ Խորհրդանշական էր նաև քոլեջի 1-ին կուրսի ուսանողուհի Ռայա Վարդազարյանի վստահ կատարումը դհոլի վրա, որը գերեց հանդիսատեսին։
«Մեր ուսանողները, որոնք իրենց մասնակցությունն էին ապահովում, խոստացան մնալ հավատարիմ՝ երբեք ու երբեք չլքել հայրենիքը և մնալ հայրենիքում ու պահպանել այն։ Հայրենասիրական թեմային անդրադարձ կատարելով՝ չենք մոռանում բոլոր նրանց, ովքեր հանուն հայրենիքի իրենց կյանքը չխնայեցին և ընկան հերոսի մահով՝ անմահանալով։ Այսօրվա մեր միջոցառումը ևս փաստում է այն հանգամանքը, որ մեր ապագա սերնդի ներկայացուցիչները՝ բուռն պաթոսով մասնակցելով միջոցառմանը, ապացուցեցին, որ հայի ոգին անկոտրում է», – նշում է Արև Խաչատրյանը։
Մասնաճյուղի տնօրեն, պ․գ․թ․ Թամարա Վարդանյանն իր հերթին ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը մեր երիտասարդության հայրենասիրական ոգու պահպանման գործում։ Տնօրենի խոսքով՝ մենք այնքան ուժեղ պատմական հիշողության կրող ենք, որ այն անհնար է ջնջել։
Այսպիսով, մասնաճյուղի ուսանողները հերթական անգամ ապացուցեցին, որ, չնայած բոլոր դժվարություններին, հայ ժողովուրդը շարունակում է ստեղծագործել, արարել և ապրել։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



