ԱՄՆ-ի և Իրանի միջև հիմնական անհամաձայնությունն իրանական բալիստիկ հրթիռների հեռահարությունը սահմանափակելու պահանջն է եղել․ CNN
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև հիմնական անհամաձայնությունը Վաշինգտոնի` իրանական բալիստիկ հրթիռների հեռահարությունը սահմանափակելու պահանջն է եղել, գրել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Իրանը հրաժարվել է կատարել ԱՄՆ պահանջը և հայտարարել է, որ կքննարկի միայն իր միջուկային ծրագիրը։
Աղբյուրների համաձայն՝ իրանական բալիստիկ հրթիռներն ամենամեծ մտահոգությունն էին Իսրայելի համար, քանի որ անցյալ տարի հակամարտության սրման ժամանակ Թել Ավիվը իր հակահրթիռային պաշտպանության միջոցների զգալի մասը ծախսել է Թեհրանի արձակած հրթիռները որսալու վրա։
Ռազմական գործողությունների սպառնալիքների ֆոնին, աղբյուրների խոսքով, ԱՄՆ-ն պահանջել է նախապայմաններ իրանցի պաշտոնյաների հետ հանդիպման համար, այդ թվում՝ մշտական դադարեցում ուրանի հարստացման, որը կարևոր է Իրանի միջուկային ծրագրի համար, Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի նոր սահմանափակումներ և տարածաշրջանում իրանական պրոքսիներին ցուցաբերվող ցանկացած աջակցության դադարեցում։
Հետևեք մեզ՝ այստեղ



