Հայաստանի հանրային-քաղաքական կյանք է մտնում նոր սերունդ՝ իր արժեքներով, իր նոր պատկերացումներով, իր ճիշտ պահանջատիրությամբ. Գագիկ Ծառուկյան
BLOG«ԱՌԱՋԱՐԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ԾՐԱԳԻՐ
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի հանրային-քաղաքական կյանք է մտնում նոր սերունդ՝ իր արժեքներով, իր նոր պատկերացումներով, իր ճիշտ պահանջատիրությամբ, իր ձայնի իրավունքով, իրենց առաջարկներով, և մենք պարտավոր ենք լսել, հասկանալ, իրականացնել դրանք։
«Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները» մրցույթին հաղթած նախագծերից առաջարկներ․
1․ Երիտասարդությունը՝ որպես կարգավիճակ. սոցիալական երաշխիքների փաթեթ՝ կրթական, առողջապահական, մարզական, մշակութային, տրանսպորտային և այլն։
2․ «Երիտասարդների առաջին աշխատավայր» ծրագիր՝ պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ՝ լուծելով պահանջվող «աշխատանքային փորձի» խնդիրը։
3․ Գյուղական և սահմանամերձ համայնքների երիտասարդների ներառում մոբիլ վերապատրաստման և փորձի ձեռքբերման կենտրոններում։
4․ Միջդիսցիպլինար կրթական ծրագրեր, որոնք կհեշտացնեն աշխատանք գտնելու գործընթացը։
5․ Կրթական փոխանակման ծրագրերի ընդլայնում։
6․ Սոցիալական անարդարության խոչընդոտի հաղթահարում. ոչ մի երիտասարդ սոցիալական խնդիրների պատճառով չպետք է կրթական համակարգից դուրս մնա։
7․ «Հմտությունների արագացված ակադեմիաներ». առցանց և առկա ուսուցման տարբերակներ մարզերում բնակվող ուսանողների համար։
8․ Տարեկան վաուչերային ծրագիր, որը կծածկի ուսման վարձի, տրանսպորտի և բնակվարձի մի մասը՝ դրա կարիքն ունեցող ուսանողների համար։
9․ Աշխատանք կացարանի դիմաց. ուսանողների համար անվճար կամ մատչելի կացարանի ապահովում՝ հասարակական, հանրօգուտ աշխատանքի դիմաց։
10․ Պետության և մասնավորի համագործակցությամբ աշխատանքի առաջարկներ՝ կարմիր դիպլոմով և բարձր առաջադիմությամբ շրջանավարտներին։
11․ Աջակցություն երկու և ավելի ուսանող ունեցող ընտանիքներին։
12․ Հարմարավետ և մատչելի հանրակացարաններ մարզերից եկած ուսանողների համար։
13․ Նորավարտ ուսանողների պետական խրախուսման ծրագիր՝ հեռավոր և սահմանամերձ մարզերում աշխատանքի անցնելու համար։
14․ «Սահմանին մոտ՝ առանց սահմանների» կրթական ծրագիր. համակողմանի զարգացման հարթակ սահմանամերձ բնակավայրերի 10-17 տարեկանների համար։
15․ «Սփյուռքի տաղանդների և գիտելիքի փոխանցման ցանց». միջազգային հարթակ՝ սփյուռքի հայ երիտասարդ մասնագետներին կապելով Հայաստանի գիտակրթական, տեխնոլոգիական, մշակութային, սոցիալական նախագծերին։
16․ «Վերադարձի աջակցության համապարփակ փաթեթ». անհատականացված աջակցության ծրագիր հայրենադարձվող երիտասարդների համար։
17․ Հայրենադարձված երիտասարդների համար բնակարանով ապահովման և իրենց մասնակցությամբ բնակարանաշինության ծրագիր։
18․ Թվային հայրենադարձություն և հեռավար աշխատանք՝ ապրելով Հայաստանում՝ աշխատել օտարերկրյա ընկերությունների համար։
19․ Ուսանողների համար մարզական մատչելի հնարավորությունների ստեղծում և բարելավում։
20․ «Առողջ ապրելակերպի դեսպաններ» երիտասարդական շարժում՝ թմրամոլության դեմ պայքարի գործընթացի շրջանակներում։
21․ Բուհերի և քոլեջների ուսումնական ծրագրերի վերանայում՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի արդի պահանջներին։
22․ Զարգացնել կամավորական և սոցիալական նախագծեր՝ երիտասարդների ծննդավայր հանդիսացող գյուղական և փոքր քաղաքային համայնքներում։
23․ «Երիտասարդ մայրիկներ» ծրագիր. հատուկ կրթաթոշակներ այն աղջիկներին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հասցրել կրթություն ստանալ մինչև ընտանիք կազմելը։
24․ Երիտասարդության ներգրավում երիտասարդական հարցերով պետական որոշումների կայացման գործընթացում։
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month
5
Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank



