Արցախում էլ է այսօր խաղաղ, բայց հայ չկա․ սա Ադրբեջանի պայմաններով Հայաստանը թուրքական աշխարհի վասալ դարձնել է (տեսանյութ)
POLITICSՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը Euromedia24-ի հետ զրույցում հայտարարել է՝ այս իշխանության ու նրա պարագլխի անպատասխանատու քաղաքականության արդյունքում հազարավոր զոհեր ենք տվել, տարածքային մեծ կորուստներ, 140 հազար արցախահայ զրկվել է իր հայրենիքից․
«Սա այն իշխանությունն է, որը Եռաբլուրում հայրենիքի համար նահատակված տղաների ծնողներին թևից-ոտքից բռնել, շպրտել են մի կողմ, սա ցինիզմ է, երեսպաշտություն»,-ասում է զրուցակիցը։
Շարմազանովը հիշեցնում է՝ 2020թ-ի հոկտեմբերին Փաշինյանը հնարավորություն է ունեցել կանգնեցնել պատերազմը, բայց չի կանգնեցրել․
«Հետո էլ ԱԺ-ում հայտարարում էր՝ արդյունքը նույնը կլիներ՝ առանց զոհերի փաստորեն ընդունելով, որ հնարավոր է զոհեր չլիներ, հիմա էլ այսօր ասում է հիշատակի օր հարգենք։
Այս իշխանությունների նպատակն է ջնջել Արցախի էջը , իրենց հանցագործությունների էջը»։
Հարցին՝ թե այդքան զոհերն ու կորուստներն է՞ին այսօր հռչակված խաղաղության գինը, Շարմազանովն արձագանքեց՝
«Արցախում էլ է այսօր խաղաղ, բայց հայ չկա։
Հայ ժողովուրդը իր քայլերով պետք է ցույց տա՝ պատրա՞ստ էր այսքան թանկ գին վճարել, ինքը փոխում է այդ հազարավոր նահատակները փոխում է ադրբեջանական բենզինի հետ թե չէ Ես երբեք դեմ չեմ եղել հարևանների հետ կայուն խաղաղությանը, սա Ադրբեջանի պայմաններով Հայաստանը թուրքական աշխարհի վասալ դարձնելն է»։
Արձագանքելով նաև իրենց իշխանությանն ուղղված մեղադրանքներին, թե նախկինում վարած քաղաքականության արդյունքում եղավ պատերազմը, Շարմազանովն ասաց․
«Գլուխները պատո՛վ են տալիս, հերի՛ք եղավ, արդեն զզվացրին դրանք, տարիներ շարունակ հայ ժողովուրդը հաղթած է եղել, երկու հայկական պետություն ենք ունեցել։
Նախկին իշխանությունների շնորհիվ է եղել, որ ձեր Նիկոլը գնում էր տրնգի էր պարում Շուշիում բա որ այդքան վատ էր, ինագուրացիա էիր անում։ Զզվացրին թողին, նախկինը Եռատոն է տվել, իսկ դուք մենակ՝ ողբ ու սուգ, նենց էլ խոսում են, դուք Ալիևի առաջ ծնկած չե՞ք, իրանք Ալիևից ու Էրդողանից վախում են դրա համար խելոք բոլոր հրահանգները կատարում են»։



