Հետազոտողները վերակենդանացրել են 1000 տարեկան աստվածաշնչյան ծառ
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
1980-ականներին Հրեաստանի անապատում հայտնաբերվել է անսովոր, 1000 տարեկան սերմ: ԴՆԹ-ի վերլուծությունը հաստատել է դրա ծառային ծագումը: Մասնագետները կարծում են, որ այն հիշատակվել է Աստվածաշնչում:
Բույսը ստացել է «Շեբա» անվանումը և դասակարգվել է Commiphora ցեղին , որը պատկանում է զմուռսի և խունկի ընտանիքներին։ Այս ընտանիքները հիմնականում հանդիպում են Աֆրիկյան մայրցամաքում, Արաբական թերակղզում և Մադագասկարում։

Ենթադրվում է, որ «բիբլիական» ծառը ներկայացնում է Հարավային Լևանտի ծառերի անհետացած պոպուլյացիան: Մասնագետները կարծում են, որ դա բույսի տեսակ է, որը ծառայել է որպես «ցորիի»՝ Հրեաստանի հին բալասանի պատրաստման համար օգտագործվող խեժի աղբյուր:
Հայտնաբերված բույսը վերակենդանացնելու համար մասնագետները 14 տարի առաջ տնկել են մի նոր ծառ։ Այն այժմ 3 մետր բարձրությամբ ծառ է։ Պարզվել է, որ այն պարունակում է բազմաթիվ նյութեր, որոնք նպաստում են վերքերի ապաքինմանը։
Այն նաև ունի հակամանրէային և հակաուռուցքային հատկություններ և նվազեցնում է բորբոքումը: Ըստ Communications Biology- ի՝ տերևները պարունակում են մեծ քանակությամբ սկվալեն, որն օգտագործվում է մաշկի խնամքի մեջ :
Թե ինչպես է սերմը հայտնվել քարանձավում, մնում է առեղծված։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



