Վճարումների հնարավորությունների կարևոր փոփոխություն Team Telecom Armenia-ի բաժանորդների համար
SOCIETYTeam Telecom Armenia-ն («Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ) տեղեկացնում է, որ 2026 թվականի փետրվարի 1-ից ընկերության ծառայությունների դիմաց վճարումներն այլևս հասանելի չեն լինի հետևյալ ընկերությունների միջոցով՝ «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ, «Իդրամ» ՍՊԸ, «Իզի փեյ» ՍՊԸ և «Թել-Սել» ԲԲԸ։
Վճարումներ չեն իրականացվի նշված ընկերությունների վճարային համակարգերով, վճարային տերմինալներով, օնլայն դրամապանակներով և մասնաճյուղերում։
Team Telecom Armenia-ի ծառայությունների համար վճարումները հասանելի են հետևյալ եղանակներով՝
- My Team և Team Pay բջջային հավելվածների միջոցով,
- telecomarmenia.am պաշտոնական կայքում,
- Team Telecom Armenia-ի սպասարկման կենտրոններում,
- բանկային հավելվածների միջոցով,
- բանկերի մասնաճյուղերում,
- «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքներում,
- «Միփեյ» ՍՊԸ վճարային տերմինալներով։
Մենք կարևորում ենք մեր բաժանորդների հարմարավետությունն ու ժամանակը և աշխատելու ենք այլընտրանքային պարզ, անվտանգ և հասանելի վճարումների տարբերակներ առաջարկելու ուղղությամբ։
Շնորհակալ ենք ըմբռնման համար։
Team Telecom Armenia-ի մասին
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։
Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]



