Տարեցների դեպրեսիան կարող է վկայել Պարկինսոնի հիվանդության և դեմենցիայի մասին. General Psychiatry
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դանիայի Օրհուսի համալսարանական հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ տարեցների դեպրեսիան Պարկինսոնի հիվանդության և Լյուիի մարմնիկներով դեմենցիայի վաղ կարող է լինել նշան: Հետազոտության արդյունքները հրապարակվել են General Psychiatry բժշկագիտական հանդեսում:
Հեղինակները վերլուծել են ավելի քան 17 հազար 700 տարեց դանիացիների բժշկական տվյալները, որոնց հետագայում Պարկինսոնի հիվանդություն կամ Լյուիի մարմիններով դեմենցիա են ախտորոշել: Նրանք պարզել են, որ այդ մարդկանց դեպրեսիվ ախտանիշներն ի հայտ են եկել ախտորոշումից շատ առաջ և աստիճանաբար աճել՝ գագաթնակետին հասնելով հիվանդության ախտորոշումից մոտ երեք տարի առաջ:
Այլ խրոնիկական հիվանդություններով, դրանց թվում՝ ռևմատոիդ արթրիտից, երիկամների հիվանդությունից և օստեոպորոզից տառապող տարեց բուժառուների հետ համեմատությունը ցույց է տվել, որ դեպրեսիայի ռիսկի աճը չի կարող բացատրվել միայն առողջության վատթարացմանը հոգեբանական արձագանքով: Այլ խրոնիկական հիվանդությունների դեպքում դեպրեսիայի ռիսկի նմանատիպ աճ չի նկատվել:
Հետազոտողներըի գնահատմամբ՝ դեպրեսիան ազդում է Պարկինսոնի հիվանդությունից կամ Լյուիի մարմնիկների դեմենցիայից տառապող բուժառուների 30-40%-ի վրա, ընդ որում՝ վերջիններիս շրջանում այն ավելի հաճախ է հանդիպում:
Հեղինակներն ընդգծում են, որ դեպրեսիան ինքնին չի նշանակում նեյրոդեգեներատիվ հիվանդության անխուսափելի զարգացում: Սակայն տարեցների շրջանում այն կարող է ծառայել որպես ռիսկի բարձրացման կարևոր ազդանշան և պատճառ՝ ավելի մանրակրկիտ բժշկական հսկողության և վաղ սքրինինգի համար:
Հետևեք մեզ՝ այստեղ



